00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեղն ընկած Սերբիան․ Հարավսլավիայից մինչև Տեսլա

© AFP 2024 / ARMEND NIMANIԿոսովոյի սերբերը
Կոսովոյի սերբերը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Կոսովոյի սերբերը
Բաժանորդագրվել
Փորձելով վերացնել Ռուսաստանի ազդեցությունը Բալկաններում՝ Արևմուտքն իր գործողություններով փաստացի առաջ է մղում թուրքական նախագիծը։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացներին։
Հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ Սերբիայի նոր կառավարության անդամների երդմնակալության արարողությունը, և հրապարակավ հայտարարվեց, որ Կոսովոն ու Մետոխիան մնալու են երկրի կազմում:
Բալկաններում տեղի ունեցած արյունալի պատերազմի ավարտից տարիներ է անցել, բայց Սերբիան շարունակում է մնալ Արևմուտքի ուժեղագույն ճնշման տակ: Չնայած սերբական իշխանության բազմամյա զիջողականությանը` նրանք այդպես էլ չհասան նվիրական նպատակին՝ Եվրամիության անդամակցությանը։

Եվրոպական ուղի

Ինչպես հայտնի է, պատերազմից և Հարավսլավիայի փլուզումից հետո ձևավորվեց այսպես կոչված «Փոքր Հարավսլավիան»՝ Սերբիայի և Չեռնոգորիայի համադաշնությունը։ Սակայն Արևմուտքը Չեռնոգորիային առաջարկեց անդամակցել ԵՄ-ին, և վերջինս չկարողացավ հրաժարվել այդ առաջարկից։ Արդյունքում Սերբիան լիակատար մենության մեջ հայտնվեց։
Սերբիայի ղեկավարությունը, որը կարծում էր, թե երկրի համար միակ ելքը ԵՄ–ին անդամակցելն է, բազմաթիվ զոհաբերություններ արեց «եվրոպական խորանին»։ Մեկը մյուսի հետևից ձերբակալվեցին և Հաագայի դատարանին հանձնվեցին այնպիսի գործիչներ, որոնք հերոսներ են սերբերի համար` Ռադովան Կարաջիչը, Ռատկո Մլադիչը, Գորան Հաջիչը և այլք։
Սերբերի շրջանում առանձնահատուկ վրդովմունք առաջացրեց գեներալ Մլադիչի արտահանձնումը։ Ազգային ուժերի ներկայացուցիչները կանխատեսեցին, որ Սերբիայի այն ժամանակվա նախագահ Բորիս Տադիչի կարժանանա իշխան Վուկ Բրանկովիչի «փառքին» (ըստ լեգենդի՝ Կոսովոյի ճակատամարտի ժամանակ Բրանկովիչն իր զորքերը դուրս է բերել թուրքերի դեմ մարտի վճռական պահին և դարձել դավաճանության խորհրդանիշ)։
Նրա դեպքում չէին բացառում նաև ցուցադրաբար գնդակահարված վարչապետ Զորան Ջինջիչի ճակատագիրը, որը ժամանակին հրամայել էր ձերբակալել գահընկեց արված նախագահ Սլոբոդան Միլոշևիչին։
Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային տրիբունալի գործունեության արդյունքները մինչ օրս տարբեր գնահատականների են արժանանում։ 24 տարվա աշխատանքի ընթացքում անցկացվել է 142 դատավարություն, դատապարտյալների հիմնական մասը սերբեր են։
Այսօր ԵՄ-ն արդեն նոր պայմաններ է առաջ քաշում՝ փաստացի ճանաչել Կոսովոյի անկախությունը և միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Ի՞նչ են խոստանում դրա դիմաց: Պարզ է, որ փող։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին բացեիբաց ասել է, որ Արևմուտքը Կոսովոյի և Մետոխիայի հարցով նեղն է գցել Բելգրադին, և նահանջելու տեղ այլևս չկա։
«Ավելի լավ է` մեկ օր բազեի պես ապրես, քան հարյուր օր՝ մկան պես։ Ես այլևս փախչելու ու նահանջելու տեղ չունեմ, և Սերբիան նույնպես չունի», - հայտարարել է Վուչիչը։
Սերբիայի նոր կառավարությունը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. դեսպան

Բարգավաճող Հարավսլավիայից մինչև մասնատված Սերբիա

... Իսկ չէ՞ որ բարդ իրավիճակում հայտնված Սերբիան ոչ այնքան հեռավոր անցյալում Արևելյան Եվրոպայի բավականին ուժեղ պետության` Հարավսլավիայի առանցքն էր։ Իոսիպ Բրոզ Տիտոյի օրոք Հարավսլավիան առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում սոցիալիստական պետությունների շարքում և տնտեսական սերտ հարաբերություններ ուներ Արևմուտքի հետ:
Հարավսլավիան իր ծաղկման գագաթնակետին հասավ 60-ականներին, երբ սկսեց նշանակալի դեր խաղալ միջազգային հարաբերություններում։ Հենց Հարավսլավիան այդպես էլ չանդամակցեց Վարշավայի պայմանագրի կազմակերպությանը, որտեղ առաջատար դեր էր խաղում ԽՍՀՄ-ը։ Ավելին` Իոսիպ Բրոզ Տիտոն դարձավ Չմիավորման շարժման ստեղծման նախաձեռնողը։ Սա այն երկրների միավորումն էր, որոնք չէին ուզում խառնվել կապիտալիստական և սոցիալիստական դաշինքների կռիվներին։
Սակայն արդեն 80-ականների վերջին երկրում գործընթացներ սկսվեցին, որոնք նման էին նրան, ինչ տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում։ Արդյունքում պետությունը փլուզվեց, և կատաղի հակամարտություններ սկսվեցին։

Սերբական համայնքների ճակատագիրը

Հարավսլավիայի նախկին հանրապետություններում սկսեցին ճնշել սերբերին, ի պատասխան նրանք ազգային շարժումներ ստեղծեցին իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Ժամանակակից Խորվաթիայի տարածքում ստեղծվեց Սերբական Կրաինայի Հանրապետությունը, որը ընդամենը մի քանի տարի անց ոչնչացրին, իսկ այդ կազմավորման բոլոր առաջնորդներին հանձնեցին դատարանին։
Բոսնիա և Հերցեգովինայում ստեղծվեց Սերբական Հանրապետությունը՝ որպես ինքնահռչակ պետություն։ Թեև այստեղ էլ ստիպված եղան զիջումների գնալ, բայց Սերբական Հանրապետությունն այսօր էլ է որոշակի ինքնավարություն պահպանում։
Երրորդ «ճակատը» Կոսովոյի հյուսիսն է, որտեղ ալբանացիներն այժմ սրում են իրավիճակը՝ ստիպելով տեղի սերբերին ավելի վճռական քայլերի դիմել։

Վերևում՝ Աստված, ներքևում՝ Ռուսաստան

Չնայած Սերբիայի եվրոպամետությանը` այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք վստահ են, որ երկրի ֆիզիկական գոյությունը մեծապես կախված է ՌԴ-ից։
Ռուսաստանում շատերն են խոստովանում՝ այո՛, Սերբիայի հարցում էական սխալներ են արվել։ Փորձագիտական մակարդակով բացահայտ հայտարարվում է, որ 90-ականներին ռուսական իշխանությունը, չնայած Պրիշտինայում իրականացրած գործողությանը, հետո փաստացի բախտի քմահաճույքին հանձնեց սերբերին։ Այն ժամանակվա վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը ռմբակոծությունների ամենաթեժ պահերին մեկնել էր Բելգրադ և Միլոշևիչին համոզել, որ պետք է հանձնվել։
Այսօր Ռուսաստանն ինքն է բարդ իրավիճակում, ինչից կարող են օգտվել Սերբիայի թշնամիները, որոնք երազում են այսպես կոչված «Մեծ Ալբանիայի» մասին։ Բայց սերբերի պարտությունը կնշանակի ոչ թե ժողովրդավարության և եվրոպական արժեքների հաղթանակ, այլ Թուրքիայի, որը սատարում է ալբանացիներին Բալկաններում։
Հասկանալի է, որ Արևմուտքը փորձում է վերացնել Ռուսաստանի ազդեցությունը Բալկաններում, բայց իր գործողություններով փաստացի առաջ է մղում թուրքական նախագիծը։
Լավ, ի՞նչ է ուզում Եվրոպան: Թուրքերին նորից հասցնել Վիեննայի դարպասների մոտ, որպեսզի հետո հերոսաբար պայքարեն նրանց դեմ։ Միայն թե ժամանակակից եվրոպացիների մեջ ո՛չ Յան Սոբեսկի է երևում (Լեհաստանի թագավոր), ո՛չ էլ Եվգենի Սավոյացի (Սրբազան Հռոմեական կայսրության հրամանատար), որոնք Վիեննայի և Բելգրադի մատույցներում ջախջախեցին թուրքերին։

Վերջաբանի փոխարեն...

Բելգրադի օդանավակայանը կրում է մեծ ֆիզիկոս և գյուտարար Նիկոլա Տեսլայի անունը, որին իրականում ըստ արժանվույն չեն գնահատել:
Հենց այս հանճարեղ սերբն է դառնում նոր զարգացող աշխարհի խորհրդանիշը, որը փոխարինում է հնին՝ էյնշտեյնականին։ Զարմանալի չէ, որ Իլոն Մասկի առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունը նույնպես «Տեսլա» է կոչվում:
Ոչ թե «աստվածաշնչյան նախագիծն» է մահանում, ինչպես փորձում են ապացուցել հայտնի փորձագետներն ու պատմաբանները, այլ «հին ֆիզիկան»:
Լրահոս
0