Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է դստերը. լուսանկարներ
12:31 19.11.2022 (Թարմացված է: 12:38 19.11.2022)
© Photo : Korean Central News AgencyԿիմ Չեն Ինը դստեր հետ
© Photo : Korean Central News Agency
Բաժանորդագրվել
ԿԺԴՀ–ի գլխավոր թերթում՝ Rodong Sinmun-ում, ներկայացվել է, որ Կիմ Չեն Ինն ուսումնավարժարան է ներկայացել «իր սիրելի դստեր և կնոջ հետ», որպեսզի «անձամբ վերահսկի հրթիռի արձակման ողջ ընթացքը»։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր դստերը՝ Կիմ Ջու Էին։ Իրադարձությունը տեղի է ունեցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
© Photo : Korean Central News AgencyԿիմ Չեն Ինը դստեր հետ
Կիմ Չեն Ինը դստեր հետ
© Photo : Korean Central News Agency
Ինքը՝ Կիմ Չեն Ինը, մոտ մեկ ամիսը հանրությանը չէր ուրախացրել իր ներկայությամբ։ ԿԺԴՀ–ի առաջնորդի և նրա դստեր լուսանկարները հրապարակվել են երկրի գլխավոր թերթում՝ Rodong Sinmun-ում։ Լուսանկարներից մեկը (երբ հայր ու դուստր քայլում են բալիստիկ հրթիռի առջևից) արվել է մինչև բալիստիկ հրթիռի արձակումը։
© Photo : Korean Central News AgencyԿիմ Չեն Ինը դստեր հետ
Կիմ Չեն Ինը դստեր հետ
© Photo : Korean Central News Agency
Bloomberg–ը կարծում է, որ «Սառը պատերազմի» ընթացքում Կիմ Ջու Էի հայտնվելը պետական լրատվամիջոցներում ակնարկում է ընտանեկան դինաստիայի անխափան իրավահաջորդության պլանների մասին: Միևնույն ժամանակ`Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշում է, որ Կիմնուսումնավարժարան է ներկայացել «իր սիրելի դստեր և կնոջ հետ», որպեսզի «անձամբ վերահսկի հրթիռի արձակման ողջ ընթացքը»։
© Photo : Korean Central News AgencyԿիմ Չեն Ինը դստեր հետ
Կիմ Չեն Ինը դստեր հետ
© Photo : Korean Central News Agency
Հավելենք, որ Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է նոյեմբերի 18-ին։ Փհենյանի միջազգային օդանավակայանում գործարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր տեսակը թռել է 4135 վայրկյան, թռիչքի հեռահարությունը հասել է 998 կիլոմետրի, իսկ առավելագույն բարձրությունը՝ 6040,9 մետր։