https://arm.sputniknews.ru/20221119/aragatsvotni-marzum-20-tvonna-cvorenvov-bernvats-kamazy-mkhrtshvel-e-tan-mej-ka-viravvor-51528244.html
Արագածոտնի մարզում 20 տոննա ցորենով բեռնված «ԿամԱԶ»–ը մխրճվել է տան մեջ․ կա վիրավոր
Արագածոտնի մարզում 20 տոննա ցորենով բեռնված «ԿամԱԶ»–ը մխրճվել է տան մեջ․ կա վիրավոր
Sputnik Արմենիա
«ԿամԱԶ»–ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T18:27+0400
2022-11-19T18:27+0400
2022-11-19T20:03+0400
բեռնատար
վթար
արագածոտնի մարզ
ցորեն
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51534342_0:0:701:395_1920x0_80_0_0_b67f627b130fd4a6f9b733e67fbd2698.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Մասնավորապես` ժամը 16։00-ի սահմաններում 65-ամյա Վալերի Բ․-ի վարած «ԿամԱԶ» 5302 մակնիշի բեռնատարը` բարձված 20 տոննա ցորենով, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել տան բակում,մխրճվել քարե շինության մեջ։ Վթարի հետևանքով տան որոշակի հատված փլուզվել է։ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել է բակում։«ԿամԱԶ»–ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։Ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՔԿ-ն 4 մարդու կյանք խլած վթարից մանրամասներ է հայտնելՎթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը, մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ոստիկանները ճշտումներ են կատարում։
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51534342_0:0:623:467_1920x0_80_0_0_b31a7dd51595b3d7f00e55238b4a74bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, վթար, արագածոտնի մարզ, ցորեն, տուն
բեռնատար, վթար, արագածոտնի մարզ, ցորեն, տուն
Արագածոտնի մարզում 20 տոննա ցորենով բեռնված «ԿամԱԶ»–ը մխրճվել է տան մեջ․ կա վիրավոր
18:27 19.11.2022 (Թարմացված է: 20:03 19.11.2022) «ԿամԱԶ»–ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Մասնավորապես` ժամը 16։00-ի սահմաններում 65-ամյա Վալերի Բ․-ի վարած «ԿամԱԶ» 5302 մակնիշի բեռնատարը` բարձված 20 տոննա ցորենով, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել տան բակում,մխրճվել քարե շինության մեջ։ Վթարի հետևանքով տան որոշակի հատված փլուզվել է։ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել է բակում։
«ԿամԱԶ»–ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը, մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ոստիկանները ճշտումներ են կատարում։