https://arm.sputniknews.ru/20221118/vagharshak-harutjunjany-handipel-e-rusastani-u-hajastani-gvortsararneri-het-51491238.html
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
Sputnik Արմենիա
Հայ-ռուսական գործարար միջոցառումը միավորել է Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T18:13+0400
2022-11-18T18:13+0400
2022-11-18T18:13+0400
վաղարշակ հարությունյան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
դեսպանատուն
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51490077_0:156:1501:1000_1920x0_80_0_0_c2f91fcc374e2af981f08e49fc6e64bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ գործարարները մասնակցել են «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։Միջոցառմանը մասնակցել են նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։Հանդիպման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան ու հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Նա շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանը դեսպանատներ, հյուպատոսություններ ու դիվանագիտական գրասենյակներ կբացի. ՄիրզոյանՄիջոցառման ժամանակ ելութ են ունեցել նաև գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանը, Արթուր Սողոմոնյանը և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51490077_59:0:1392:1000_1920x0_80_0_0_2b983314b23d85d8282f115d052d9af0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, դեսպանատուն, գործարար
վաղարշակ հարությունյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, դեսպանատուն, գործարար
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
Հայ-ռուսական գործարար միջոցառումը միավորել է Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին,
հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ գործարարները մասնակցել են «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան ու հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։
Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Նա շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։
Միջոցառման ժամանակ ելութ են ունեցել նաև գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանը, Արթուր Սողոմոնյանը և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։
Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։