https://arm.sputniknews.ru/20221118/seqjuriti-drim-ynkerutjuny-bvoghvoqarkel-e-hh-varchakan-datarani-vorvoshumy-51466130.html
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի որոշումը
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի որոշումը
Sputnik Արմենիա
Ընկերության ՀՀ վարչական դատարան էր դիմել` վիճարկելով կառավարության որոշումը։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T13:42+0400
2022-11-18T13:42+0400
2022-11-18T14:08+0400
հայաստան
սեքյուրիթի դրիմ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելով վարչական դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Վարչական դատարանը մերժել էր ընդունել ընկերության հայցադիմումը՝ նշելով, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության։Նշենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել էր վարչական դատարան` վիճարկելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին կառավարության որոշումը։«Հայցվորի բարձրացրած խնդիրը, վերջինիս և կառավարության միջև առաջացած քաղաքացիական հարաբերությունների տիրույթում է: Եթե հայցվորը գտնում է, որ կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, նա կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող որոշումը ներքին իրավական ակտ է, որը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ հայցվորի) հետ առաջացող արտաքին հարաբերություններ, ուստի չի կարող բողոքարկվել դատական կարգով», - ասվում է վարչական դատարանի որոշման մեջ։Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության դարաշրջանն ավարտվում է:Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունը հոկտեմբերի 20-ից ամբողջությամբ իրականացնում է այդ ՊՈԱԿ–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեքյուրիթի դրիմ, դատարան
հայաստան, սեքյուրիթի դրիմ, դատարան
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի որոշումը
13:42 18.11.2022 (Թարմացված է: 14:08 18.11.2022) Ընկերության ՀՀ վարչական դատարան էր դիմել` վիճարկելով կառավարության որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելով վարչական դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վարչական դատարանը մերժել էր ընդունել ընկերության հայցադիմումը՝ նշելով, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության։
Նշենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել էր վարչական դատարան` վիճարկելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին կառավարության որոշումը։
«Հայցվորի բարձրացրած խնդիրը, վերջինիս և կառավարության միջև առաջացած քաղաքացիական հարաբերությունների տիրույթում է: Եթե հայցվորը գտնում է, որ կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, նա կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող որոշումը ներքին իրավական ակտ է, որը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ հայցվորի) հետ առաջացող արտաքին հարաբերություններ, ուստի չի կարող բողոքարկվել դատական կարգով», - ասվում է վարչական դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին
որոշումը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության դարաշրջանն ավարտվում է:
Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունը
հոկտեմբերի 20-ից ամբողջությամբ իրականացնում է այդ ՊՈԱԿ–ը։