https://arm.sputniknews.ru/20221118/erevani-metrvoji-vagvonneri-hamalrman-harcy-qnnarkman-pulum-e-tnoreni-pashtvonakatar-51426054.html
Երևանի մետրոյի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է. տնօրենի պաշտոնակատար
Երևանի մետրոյի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է. տնօրենի պաշտոնակատար
Sputnik Արմենիա
Բաբկեն Սեդրակյանի խոսքով` գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T08:55+0400
2022-11-18T08:55+0400
2022-11-18T10:52+0400
հայաստան
երևան
մետրո
բաբկեն սեդրակյան
ուղևոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49453900_0:13:1600:913_1920x0_80_0_0_51937e13a963ad5965c7cb4df6804714.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը` մեկնաբանելով հարցը, թե արդյոք կավելանան շարժակազմերի կամ վագոնների քանակը` հաշվի առնելով ուղևորահոսքի աճը։Նրա խոսքով` վագոնային հավաքակայանում կա 45 վագոն, որոնցից շահագործվում է միայն 29-ը։ Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն. ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք։ Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի ավելի քան 12,1 կիլոմետրանոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ և 10 կայարան:Տնօրենի պաշտոնակատարը միաժամանակ ընդգծեց, որ այս տարվա 10 ամսում գրանցվել է ուղևորների կտրուկ աճ։ Օրական մետրոպոլիտենը տեղափոխում է ավելի քան 85 000 ուղևոր։ Ամեն օր գծում լինում է 10 գնացք, որից 7-ը երկու վագոնից է բաղկացած, իսկ 3-ը՝ 3 վագոնից։«Գնացքները գիծ են դուրս գալիս իրենց գրաֆիկի համաձայն, որն էլ կազմվում է հատուկ մասնագետների կողմից՝ հիմնվելով խրոնոմետրաժային արդյունքների վրա։ Ուղևորների հարմար երթևեկը իրականացնելու նպատակով գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ, ինչն էլ էականորեն թեթևացնում է ուղևորափոխադրումը։ Անդրադառնալով այս խնդրին` հավելեմ նաև, որ 1 ամսվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին կհիմնանորոգվի ևս մեկ 3 վագոնից բաղկացած շարժակազմ»,– նշեց նա։Սեդրակյանն ընդգծեց, որ մետրոպոլիտենում խնդիր է կադրերի պատրաստման հարցը, քանի որ հանրապետությունում չկան համապատասխան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են ուսանել կամ վերապատրաստվել մետրոպոլիտենի աշխատակիցները։ Հարցը փորձում են լուծել տեղում և սեփական ուժերով՝ կիրառելով երկարամյա, պատրաստակամ աշխատակիցների գիտելիքներն ու փորձը։Տնօրեն պաշտոնակատարը վստահեցրեց, որ այսօր նաև մեծ թափով աշխատանքներ են իրականացվում կայարանների և կայարանային համալիրների լուսավորության արդիականացման, կանաչապատման, մաքրման և էսթետիկ տեսքի վերականգնման համար։ Սեդրակյանի պնդմամբ` մետրոպոլիտենի նվիրյալ աշխատակիցների պատասխանատվության և պատրաստակամության շնորհիվ է, որ աշխատում են 24/7 ռեժիմով և հնարավորինս անում ամեն ինչ, որպեսզի գրաֆիկին համապատասխան բարձրակարգ ծառայություն մատուցեն ուղևորներին։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին գումար է հատկացրել 14 հզոր օդորակիչ ձեռք բերելու համար։ Նոր սարքավորումների ընդհանուր արժեքը 480 մլն դրամ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր, որ օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին և այդ ժամանակվանից չեն փոխվել։ Սանոսյանը հայտնել էր, որ 19.4 մլն դրամ գումար են հատկացնելու նաև սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։ Այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երևանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։Բացի այս խոշոր գնումներից, ևս 150 մլն դրամ էլ հատկացվելու է մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց և այլն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49453900_180:0:1600:1065_1920x0_80_0_0_019587dbb3afa0142e443888345336ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, մետրո, բաբկեն սեդրակյան, ուղևոր
հայաստան, երևան, մետրո, բաբկեն սեդրակյան, ուղևոր
Երևանի մետրոյի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է. տնօրենի պաշտոնակատար
08:55 18.11.2022 (Թարմացված է: 10:52 18.11.2022) Բաբկեն Սեդրակյանի խոսքով` գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վագոնների համալրման հարցը քննարկման փուլում է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը` մեկնաբանելով հարցը, թե արդյոք կավելանան շարժակազմերի կամ վագոնների քանակը` հաշվի առնելով ուղևորահոսքի աճը։
Նրա խոսքով` վագոնային հավաքակայանում կա 45 վագոն, որոնցից շահագործվում է միայն 29-ը։ Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն. ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք։ Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի ավելի քան 12,1 կիլոմետրանոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ և 10 կայարան:
«Խնդիրներն ու անելիքները շատ են, որոնք գտնվում են մեր ամենօրյա հսկողության տակ։ Վագոնների համալրման հետ կապված հարցը գտնվում է քննարկման փուլում։ Բնականաբար, բոլոր այն սարքավորումները և համակարգերը, որոնք ունեն ֆիզիկական մաշվածություն, ժամանակի ընթացքում պետք է փոխարինվեն նորերով, որովհետև վերոնշյալ սարքավորումներն արդեն դուրս են եկել արտադրությունից, և դրանց տեխնիկական սպասարկումը խնդիրներ է առաջացնում սպասարկող անձնակազմի համար»,– ասաց Սեդրակյանը։
Տնօրենի պաշտոնակատարը միաժամանակ ընդգծեց, որ այս տարվա 10 ամսում գրանցվել է ուղևորների կտրուկ աճ։ Օրական մետրոպոլիտենը տեղափոխում է ավելի քան 85 000 ուղևոր։ Ամեն օր գծում լինում է 10 գնացք, որից 7-ը երկու վագոնից է բաղկացած, իսկ 3-ը՝ 3 վագոնից։
«Գնացքները գիծ են դուրս գալիս իրենց գրաֆիկի համաձայն, որն էլ կազմվում է հատուկ մասնագետների կողմից՝ հիմնվելով խրոնոմետրաժային արդյունքների վրա։ Ուղևորների հարմար երթևեկը իրականացնելու նպատակով գերբեռնված ժամերին գիծ է դուրս գալիս 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ, ինչն էլ էականորեն թեթևացնում է ուղևորափոխադրումը։ Անդրադառնալով այս խնդրին` հավելեմ նաև, որ 1 ամսվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին կհիմնանորոգվի ևս մեկ 3 վագոնից բաղկացած շարժակազմ»,– նշեց նա։
Սեդրակյանն ընդգծեց, որ մետրոպոլիտենում խնդիր է կադրերի պատրաստման հարցը, քանի որ հանրապետությունում չկան համապատասխան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են ուսանել կամ վերապատրաստվել մետրոպոլիտենի աշխատակիցները։ Հարցը փորձում են լուծել տեղում և սեփական ուժերով՝ կիրառելով երկարամյա, պատրաստակամ աշխատակիցների գիտելիքներն ու փորձը։
«Վերջին ժամանակահատվածում մետրոպոլիտենը դարձել է գրավիչ կառույց երիտասարդ կադրերի համար՝ հաշվի առնելով միջին աշխատավարձի բարձրացումը ու պայմանների բարելավումը»,– ասա նա։
Տնօրեն պաշտոնակատարը վստահեցրեց, որ այսօր նաև մեծ թափով աշխատանքներ են իրականացվում կայարանների և կայարանային համալիրների լուսավորության արդիականացման, կանաչապատման, մաքրման և էսթետիկ տեսքի վերականգնման համար։ Սեդրակյանի պնդմամբ` մետրոպոլիտենի նվիրյալ աշխատակիցների պատասխանատվության և պատրաստակամության շնորհիվ է, որ աշխատում են 24/7 ռեժիմով և հնարավորինս անում ամեն ինչ, որպեսզի գրաֆիկին համապատասխան բարձրակարգ ծառայություն մատուցեն ուղևորներին։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին գումար է հատկացրել 14 հզոր օդորակիչ ձեռք բերելու համար։ Նոր սարքավորումների ընդհանուր արժեքը 480 մլն դրամ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր, որ օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին և այդ ժամանակվանից չեն փոխվել։
Սանոսյանը հայտնել էր, որ 19.4 մլն դրամ գումար են հատկացնելու նաև սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։ Այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երևանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։
Բացի այս խոշոր գնումներից, ևս 150 մլն դրամ էլ հատկացվելու է մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց և այլն։