00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ծախսերը հայտարարագրելու սահմանաչափ չդնելու դեպքում անձնական հաշվապահ պետք կլինի. Քթոյան

Քթոյան. Անձանց ծախսային մասով գործարքների հայտարարագրումը դաշտը փակելուն միտված կարևոր դրույթ է
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջարկին, ըստ որի` պետք է հայտարարագրել ոչ միայն անձանց եկամուտները, այլև ծախսերը։
Գալով ավելի լայն դաշտ, այն է` քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման տիրույթ, ապա պետք է արձանագրել, որ անձանց ծախսային մասով գործարքների հայտարարագրումը այդ դաշտը փակելուն միտված կարևոր դրույթ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ–ում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ առաջարկեց հայտարարագրել ոչ միայն մարդկանց եկամուտները, այլև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրականացրած ծախսերը։
«Եթե եկամուտների հայտարարագրումը դիտարկվում է որպես հակակոռուպցիոն միջոցառում և ելնում ենք պետական կամ հանրային ծառայողների եկամուտների հայտարարագրման դրույթից, որը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիք է, ապա պարզ է դառնում, որ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ դիտարկվում է ոչ միայն եկամտի, այլև ծախսերի, ներդրումների հայտարարագրումը, այսինքն` խոսքը նշանակալից ծախսերի մասին է։ Եթե ուզում են դաշտը փակել, ուստի եկամուտների հայտարարգրումից բացի, պետք է լինի նաև ծախսերի հայտարարագրում, սակայն ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ բնույթի ծախսերի»,– ասաց Քթոյանը։
Բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ, գույքի հայտարարագրում. կոռուպցիայի դեմ քայլեր են արվում
Նա նշեց, որ տարբեր երկրներում կիրառվում են տարատեսակ սահմանաչափեր, որոնք ավելի շատ կապակցվում են եկամտի մեծության հետ, օրինակ` տարեկան եկամտի չափով ծախսը կամ դրա որոշակի պատիկը, կամ էլ դրա 50 տոկոսի չափով ծախսը։ Ըստ նրա` եթե պետության ներսում գործում է վիճակագրական ռեգիստրի ադեկվատ համակարգ և կան թվային պլատֆորմներ հանրային ծառայությունների ու պետական մարմինների մասով, ապա ամբողջական ինֆորմացիան այդ պլատֆորմներում առկա է, որն էլ հասու է պատկան մարմիններին։
Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ ֆիզիկական անձանց, այսինքն` շարքային քաղաքացիների պարագայում որքանով է անհրաժեշտ ծախսերի ընդգրկումն ընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ, մեր զրուցակիցն ասաց, որ դա այսպես, թե այնպես արձանագրվում է։
«Եթե առաջնորդվում ենք միջազգային պրակտիկայով կամ ծախսերի հայտարարագրման տրամաբանությամբ, ապա խոսքը ոչ թե ընթացիկ ծախսերի, այլ կապիտալ բնույթի, ներդրումային ծախսերի մասին է, որոնք փաստաթղթավորվում են, եթե քաղաքացին ձեռք է բերում բնակարան, արժեթղթեր կամ գնում է ավտոմեքենա ու կատարում այլ խոշոր ծախսեր, հետևաբար ծախսերի հայտարարագրումը ենթադրում է փաստաթղթավորված լինելու հանգամանքն ամփոփ ձևով ներկայացնել։ Միևնույն է, կապիտալ բնույթի որևէ ծախս հնարավոր չէ գաղտնի անել, և իմաստ էլ չունի»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի կարծիքով` եթե ծախսերը ցույց տալու սահմանաչափ չկիրառվի, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ պետք է մի հաշվապահ վարձի, ով կգրանցի ու կհայտարարագրի բոլոր ծախսերը, առավել ևս, որ մարդը նույնիսկ իր համար իր բոլոր ծախսերը չի ֆիքսում։ Ըստ նրա` այնպես պետք է անել, որ քաղաքացիների համար լրացուցիչ խնդիրներ ու անհարմարություններ չստեղծվեն իրենց ծախսերը հայտարարագրելու առումով։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում։
Լրահոս
0