https://arm.sputniknews.ru/20221116/azhn-yndunec-pvogheri-lvacman-volvortum-eatm-erkrneri-gvortsakcutjan-hamadzajnagri-nakhagitsy-51353246.html
ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը
ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T10:42+0400
2022-11-16T10:42+0400
2022-11-16T10:46+0400
աժ (ազգային ժողով)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/58/17/581739_19:0:1020:563_1920x0_80_0_0_e06c146307cf9661426d8da2b3acc86f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց փողերի լվացման դեմ պայքարում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 1-ը դեմ էր, 19-ը` ձեռնպահ։Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. ՌուսակովՆշենք, որ «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։Երեկ` քննարկման ժամանակ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։Երիցյանը հայտնել էր, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ–ը։Ի դեպ` համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի հուլիսի 20-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/58/17/581739_144:0:895:563_1920x0_80_0_0_a5ba105110ffb32c6e180f9dd1c6471a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համաձայնագիր
աժ (ազգային ժողով), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համաձայնագիր
ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը
10:42 16.11.2022 (Թարմացված է: 10:46 16.11.2022) Համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց փողերի լվացման դեմ պայքարում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 1-ը դեմ էր, 19-ը` ձեռնպահ։
Նշենք, որ «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Երեկ` քննարկման ժամանակ,
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։
Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։
Երիցյանը հայտնել էր, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ–ը։
Ի դեպ` համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի հուլիսի 20-ին։