https://arm.sputniknews.ru/20221115/ukrainajum-tirvogh-iravitshaky-kritikakan-e-zelensku-grasenjak-51340733.html
Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու գրասենյակ
Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու գրասենյակ
Sputnik Արմենիա
Երկրում վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ են հաստատվում։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T20:30+0400
2022-11-15T20:30+0400
2022-11-15T20:38+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49547027_0:229:3197:2027_1920x0_80_0_0_a2cc81d0aa9adc18912f5f2f7013035a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված նոր հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է։ Telegram–յան ալիքում այս մասին գրել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածների մասին, մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խնդիրներ են նկատվում ։Նրա խոսքով` «Ուկրէներգոն» ստիպված անջատում է էլեկտրաէներգիան՝ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների վթարները կանխելու համար:Ուկրաինական զորքերը շուրջօրյա հարվածներ են հասցնում Նոր Կախովկայի բնակելի թաղամասերինՀիշեցնենք `ՌԴ ԶՈւ–ն սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։ Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին հարվածներ են հասցվում ամբողջ երկրում ՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրում ։ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ վնասված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49547027_262:0:2993:2048_1920x0_80_0_0_0eeb88873ee3bf532dd7588653cc7adf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, էլեկտրաէներգիա
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, էլեկտրաէներգիա
Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու գրասենյակ
20:30 15.11.2022 (Թարմացված է: 20:38 15.11.2022) Երկրում վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ են հաստատվում։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված նոր հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է։ Telegram–յան ալիքում այս մասին գրել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածների մասին, մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խնդիրներ են նկատվում ։
«Հերթական պլանավորված հարվածն են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։ Իրավիճակը կրիտիկական է ։ Ամենաշատ նպատակին հասած հարվածներն արձանագրվել են երկրի կենտրոնում և հյուսիսում ։ Մայրաքաղաքում իրավիճակը ծայրահեղ ծանր է, վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ են հաստատվում»,– գրել է Տիմոշենկոն։
Նրա խոսքով` «Ուկրէներգոն» ստիպված անջատում է էլեկտրաէներգիան՝ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների վթարները կանխելու համար:
Հիշեցնենք `ՌԴ ԶՈւ–ն սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։ Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին հարվածներ են հասցվում ամբողջ երկրում ՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրում ։ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ վնասված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։