https://arm.sputniknews.ru/20221115/shurj-1200-bernatar-ajs-pahin-kangnats-en-vrastani-majraqaghaqi-matujcnerum-patgamavvor-51328232.html
Շուրջ 1200 բեռնատար այս պահին կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում. պատգամավոր
Շուրջ 1200 բեռնատար այս պահին կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում. պատգամավոր
Sputnik Արմենիա
Գառնիկ Դանիելյանի խոսքով` արգելքի պատճառով միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T17:21+0400
2022-11-15T17:21+0400
2022-11-15T18:05+0400
բեռնատար
վրաստանի հանրապետություն
լարս
վերին լարս
կամուրջ
խցանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1b/50470022_0:287:1600:1187_1920x0_80_0_0_45ac45ec391da8c176ad0b01f1ce2b44.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Նա, ի դեպ, այսօր է ստանձնել պատգամավորական մանդատը։Նրա խոսքով` այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։Դանիելյանը նշեց` արդեն 2 օր է, ինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից չի կարողանում հանգամանալից պատասխան ստանալ։Բեռնատարներից 250–ը դուրս են եկել Լարսի խցանումից. Վրաստանում ընդառաջել են հայկական կողմինՀիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի բացառում, որ իրավիճակը որոշակիորեն կբարելավվի անցակետում լրացուցիչ գծերի բացումից հետո (նախատեսվում է նոյեմբերին,- խմբ.)։ Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:Լարսի թողունակությունն ավելացել է 5 անգամ, բայց խնդիրներ կան. Պետդումայի ներկայացուցիչԲանն այն է, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը պարբերաբար փակվում է։ Հիշեցնենք, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։
վրաստանի հանրապետություն
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1b/50470022_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d4bb63f2a9be57bd37765b5292abea75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, կամուրջ, խցանում
բեռնատար, վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, կամուրջ, խցանում
Շուրջ 1200 բեռնատար այս պահին կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում. պատգամավոր
17:21 15.11.2022 (Թարմացված է: 18:05 15.11.2022) Գառնիկ Դանիելյանի խոսքով` արգելքի պատճառով միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա, ի դեպ, այսօր է ստանձնել պատգամավորական մանդատը։
«Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան` Վերին Լարս և հետագա ժամանման վայր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չեն տալիս բեռնատարներին Հայաստան վերադառնալ։ Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։
Դանիելյանը նշեց` արդեն 2 օր է, ինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից չի կարողանում հանգամանալից պատասխան ստանալ։
Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի բացառում, որ իրավիճակը որոշակիորեն կբարելավվի անցակետում լրացուցիչ գծերի բացումից հետո (նախատեսվում է նոյեմբերին,- խմբ.)։
Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:
Բանն այն է, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը պարբերաբար փակվում է։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։