https://arm.sputniknews.ru/20221115/pashinjany-em-banagnacneri-het-mtqer-e-pvokhanakel-haj-turqakan-erkkhvosutjan-shurj-51330790.html
Փաշինյանը ԵՄ բանագնացների հետ մտքեր է փոխանակել հայ-թուրքական երկխոսության շուրջ
Փաշինյանը ԵՄ բանագնացների հետ մտքեր է փոխանակել հայ-թուրքական երկխոսության շուրջ
Sputnik Արմենիա
Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T17:59+0400
2022-11-15T17:59+0400
2022-11-15T18:01+0400
վարչապետ
ղարաբաղյան հակամարտություն
եվրամիություն
պատվիրակություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51329811_0:165:1600:1065_1920x0_80_0_0_77eb53037bb994c9976ddebc973e48f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նա հիշեցրել է, որ մեր երկիրն աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ հորիզոնականում է։ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին հորդորում է մեղմել հռետորաբանությունըԿառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը, կարևորել նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:Զրուցակիներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:ԵՄ–ն փաստագրել է Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. Մարուքյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51329811_99:0:1520:1066_1920x0_80_0_0_975225a8957ffb17022775f8d74b51a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, ղարաբաղյան հակամարտություն, եվրամիություն, պատվիրակություն, հայաստան, նիկոլ փաշինյան
վարչապետ, ղարաբաղյան հակամարտություն, եվրամիություն, պատվիրակություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը ԵՄ բանագնացների հետ մտքեր է փոխանակել հայ-թուրքական երկխոսության շուրջ
17:59 15.11.2022 (Թարմացված է: 18:01 15.11.2022) Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նա հիշեցրել է, որ մեր երկիրն աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ հորիզոնականում է։
Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը, կարևորել նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:
«Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և ընդգծվել վերջինիս դերը կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: