https://arm.sputniknews.ru/20221115/nvor-khndir-sjuniqi-tshanaparhnerin-khvot-vorvotan-tshanaparhin-dardzjal-pluzum-e-teghi-unecel-51322899.html
Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցել
Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Խոտ–Որոտան ավտոճանապարհին մեկ այլ փլուզում էլ տեղի էր ունեցել այս տարվա մարտ ամսին։ Դրա պատճառով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T15:26+0400
2022-11-15T15:26+0400
2022-11-15T15:26+0400
սյունիք
ճանապարհ
փլուզում
որոտան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44244429_0:34:1600:934_1920x0_80_0_0_1a111eff7768f6bd0daf7ecfe2cd8a13.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Խոտ-Որոտան ավտոճանապարհի շինարարական աշխատանքները դարձյալ հետաձգվել են` շինհրապարակում տեղի ունեցած նոր փլուզման հետևանքով։Այս մասին Sputnik Արմենիան տեղեկացավ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից ստացված գրավոր հարցման պատասխանից։Նոր փլուզումը տեղի է ունեցել շուրջ 1 ամիս առաջ։Նշվում է նաև, որ Որոտան գյուղն այդ ընթացքում շարունակում է օգտվել այլընտրանքային ճանապարհից, որը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։Հիշեցնենք, որ Խոտ–Որոտան ավտոճանապարհին մեկ այլ փլուզում էլ տեղի էր ունեցել ս.թ. մարտ ամսին, բայց 7-րդ կիլոմերտի վրա։ Այդ փլուզման հետևանքով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։ Կահավորված, բայց առանց ասֆալտի. երբ կավարտվի Սյունիքի ճանապարհների շինարարությունըՍ.թ. հոկտեմբերի 18-ին` երկրորդ փլուզումից մեկ օր առաջ, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան Sputnik Արմենիային հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր նաև Խոտ–Որոտան ճանապարհի շինարարության ընթացքին։Նախարարն ասել էր, որ մարտին տեղի ունեցած փլուզումը, թեև հավելյալ խնդիրներ էր առաջացրել, բայց դրանք արդեն հաջողվել է լուծել։Վերհիշյալ հարցազրույցի հաջորդ օրը ճանապարհի մեկ այլ հատվածում, փաստորեն, նոր փլուզում է տեղի ունեցել, որը դարձյալ խափանել է շինարարական ծրագրերն ու նոր խնդիրներ առաջացրել։Ճանապարհային դեպարտամենտից հիշեցնում են, որ Խոտ–Որոտանի հողային պաստառի և արհեստական կառուցվածքների կառուցումը նախատեսված էր ավարտել 2022թ-ին, իսկ ճանապարհային պատվածքն իրականացնել 2023թ.-ին։Ինչ վերաբերում է Սյունիքի կարևոր ռազմավարական մյուս` Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան ավտոճանապարհներին, հիմնադրամից հայտնում են, որ դրանց` 2022 թվականի համար նախատեսված շինաշխատանքների ամբողջ ծավալն առաջիկայում կավարտվի։Եղանակային պայմաններն ու մարզերում արդեն տեղացած ձյունը այս պահին ճանապարհաշինական ծրագրերի ու դրանց ժամկետների վրա չեն ազդել։
սյունիք
որոտան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44244429_94:0:1517:1067_1920x0_80_0_0_9116fd3f2954394a2fa00c9947a5bad6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, ճանապարհ, փլուզում, որոտան
սյունիք, ճանապարհ, փլուզում, որոտան
Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցել
Խոտ–Որոտան ավտոճանապարհին մեկ այլ փլուզում էլ տեղի էր ունեցել այս տարվա մարտ ամսին։ Դրա պատճառով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Խոտ-Որոտան ավտոճանապարհի շինարարական աշխատանքները դարձյալ հետաձգվել են` շինհրապարակում տեղի ունեցած նոր փլուզման հետևանքով։
Այս մասին
Sputnik Արմենիան տեղեկացավ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից ստացված գրավոր հարցման պատասխանից։
Նոր փլուզումը տեղի է ունեցել շուրջ 1 ամիս առաջ։
«Ճանապարհի կմ8+700 հատվածում 19.10.2022թ առաջացել է փլվածք, և այդ խնդրին լուծում տալու նպատակով մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում»,– ասված է դեպարտամենտից ստացված գրության մեջ։
Նշվում է նաև, որ Որոտան գյուղն այդ ընթացքում շարունակում է օգտվել այլընտրանքային ճանապարհից, որը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Հիշեցնենք, որ Խոտ–Որոտան ավտոճանապարհին մեկ այլ փլուզում էլ տեղի էր ունեցել ս.թ. մարտ ամսին, բայց 7-րդ կիլոմերտի վրա։ Այդ փլուզման հետևանքով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։
Ս.թ. հոկտեմբերի 18-ին` երկրորդ փլուզումից մեկ օր առաջ, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան Sputnik Արմենիային հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր նաև Խոտ–Որոտան ճանապարհի շինարարության ընթացքին։
Նախարարն ասել էր, որ մարտին տեղի ունեցած փլուզումը, թեև հավելյալ խնդիրներ էր առաջացրել, բայց դրանք արդեն հաջողվել է լուծել։
«Շինարարները, նախագծողն ու մեր նախարարության մասնագետները համատեղ աշխատանքների արդյունքում լուծումը գտել են արդեն, աշխատանքները ընթացքի մեջ են, մենք նոյեմբերին այդ հատվածում ևս կունենանք ամբողջովին անցանելի, բարվոք ճանապարհ։ Բայց այս տարի չենք հասցնի ասֆալտապատել, գարնանը նոր կասֆալտապատենք»,– մեկ ամիս առաջ ասել էր Սանոսյանը։
Վերհիշյալ հարցազրույցի հաջորդ օրը ճանապարհի մեկ այլ հատվածում, փաստորեն, նոր փլուզում է տեղի ունեցել, որը դարձյալ խափանել է շինարարական ծրագրերն ու նոր խնդիրներ առաջացրել։
Ճանապարհային դեպարտամենտից հիշեցնում են, որ Խոտ–Որոտանի հողային պաստառի և արհեստական կառուցվածքների կառուցումը նախատեսված էր ավարտել 2022թ-ին, իսկ ճանապարհային պատվածքն իրականացնել 2023թ.-ին։
Ինչ վերաբերում է Սյունիքի կարևոր ռազմավարական մյուս` Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան ավտոճանապարհներին, հիմնադրամից հայտնում են, որ դրանց` 2022 թվականի համար նախատեսված շինաշխատանքների ամբողջ ծավալն առաջիկայում կավարտվի։
Եղանակային պայմաններն ու մարզերում արդեն տեղացած ձյունը այս պահին ճանապարհաշինական ծրագրերի ու դրանց ժամկետների վրա չեն ազդել։