https://arm.sputniknews.ru/20221115/metsamvory-hrchakvel-e-hajastani-2023-tvakani-eritasardakan-majraqaghaq-51332107.html
Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Sputnik Արմենիա
2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը և Մեծամորը։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T18:11+0400
2022-11-15T18:11+0400
2022-11-15T18:11+0400
մեծամոր
երիտասարդություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ծաղկաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51330971_0:18:1601:918_1920x0_80_0_0_adbef35800ac6fb574232cbd6d34adfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը և Մեծամորը։Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Որպես հաղթանակի պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:Ձևավորված փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը: Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովըՆշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, ապա՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։
մեծամոր
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51330971_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ef000520645b79a15aadd851ba83b458.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծամոր, երիտասարդություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ծաղկաձոր
մեծամոր, երիտասարդություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ծաղկաձոր
Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը և Մեծամորը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները, հայտնում է
նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը և Մեծամորը։
«Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի կազմկոմիտեն Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Որպես հաղթանակի պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:
Ձևավորված փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:
Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:
Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, ապա՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։