00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. Մուրադյանը` ԵԱՏՄ համաձայնագրի մասին

© Sputnik / Vladimir Umikashvili«Վերին Լարս»
«Վերին Լարս» - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՊԵԿ փոխնախագահը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման դեպքում ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԺ հերթական քառօրյա նիստին քննարկվում է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Դրա նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
«ՀՀ տեսանկյունից կարևոր է այս նախագիծն այն առումով, որ ՌԴ գործընկերների հետ քննարկումների արդյունքում` նախնական պայմանավորվածությունների համաձայն` կապարակնիքներում նախատեսված տեղեկատվության առկայության դեպքում հնարավոր կլինի «Վերին Լարսի» անցակետում ավելի արագ անցնել ձևակերպումները։ Այսինքն` ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը»,–ասաց Մուրադյանը։
Նա հայտնեց նաև, որ համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Մուրադյանը նշեց` նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ:
ՊԵԿ փոխնախագահի խոսքով` համաձայնագրի լիարժեք կատարման համար ԵԱՏՄ հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի։
Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանի հետ նախագիծ ունեն, որ կապարակնիքներով ապրանքները կարողանան Վրաստանի միջոցով տեղափոխվեն այլ երկրներ։
Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին
Լրահոս
0