00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգավորման վերաբերյալ Կիևի պայմաններն ադեկվատ չեն. Լավրովը` հակամարտության մասին

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովում
Բաժանորդագրվել
Լավրովը ռազմատենչ, ռուսատյաց և ագրեսիվ է որակել «G20»–ի ժամանակ Զելենսկու հռետորաբանությունը և պատասխանել` որքանով են իրատեսական բանակցությունները ուկրաինական հարցի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորման բոլոր խնդիրները Կիևի պատճառով են, որը հրաժարվում է բանակցություններից, նրա պայմաններն անադեկվատ և ոչ իրատեսական են։ Լավրովը այդ թեման քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «G20»–ի շրջանակում կարճ զրույցի ընթացքում։
«Ես հիշեցրի, որ ամբողջ խնդիրը ուկրաինական կողմում է, որը կտրականապես հրաժարվում է որևէ բանակցություններից և առաջ քաշում պայմաններ, որոնք իսկզբանե այս իրավիճակում անիրատեսական են և անադեկվատ», – «G20» ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Լավրովը լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, և բազմիցս նախագահի շուրթերով հաստատել է դա։
«Որքան երկար այն հրաժարվի, այդքան դժվար կլինի պայմանավորվելը», – հավելել է նախարարը։ Նա ասեկոսե անվանեց այն լուրերը, թե ԱՄՆ–ն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է նախապատրաստում։
Ավելի վաղ «Politico»–ն` հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին, գրել է, որ ԱՄՆ պետդեպը գաղտնի հիմք է նախապատրաստում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ բանակցությունների համար, սակայն միասնական տեսակետ Վաշինգտոնում այդ առիթով չկա։

Զելենսկու ելույթի մասին

Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից միայն մեկ եզրահանգում է արել` նա Արևմուտքի որևէ խորհուրդ դեռ չի լսում։
«Լավագույնս նրա խոսքն ու այդ մարդու վիճակը բնութագրում է նրա մի արտահայտություն։ Նա ասաց, որ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների իջեցումը Համաշխարհային երկրորդ պատերազմում բեկումնային դարձավ։ Ինքներդ եզրակացություններ արեք», – ասել է նա։

Արևմուտքի ներգրավվածությունը

Լավրովը նշել է, որ ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն արդեն վաղուց հիբրիդային հակամարտության, Ուկրաինայում հիբրիդային պատերազմի հիբրիդային մասնակիցներ են` դա և՛ սպառազինության մատակարարումներն են, զորավարժությունները, զինծառայողների նախապատրաստումը, հետախուզական տվյալների տրամադրումը, իսկ ԱՄՆ–ն մասնակցում է թիրախների ճշգրտմանը։
«Դա և՛ հրահանգիչների աշխատանքն է ցամաքում, էլ չենք խոսում հազարավոր վարձկանների մասին... Դա մի տեսակ քաղաքական երկվություն է», – հավելել է ՌԴ նախարարը։
Ռուսաստանն ուզում է կոնկրետ վկայություններ տեսնել, որ Արևմուտքը հետաքրքրված է Վլադիմիր Զելենսկուն «կարգապահության» ենթարկելու հարցում։

Արդյոք արևմտյան երկրների հռետորաբանությունը փոխվում է

«Ինձ համար դատելը դժվար է։ Ուրիշի հոգին մութ անտառ է, ու հատկապես ԵՄ–ինը. նրա հոգին շատ խորն է, եթե երբեմն փոփոխություններ են լինում` դա ժամանակավոր է»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մակրոնը հաստատել է Պուտինի հետ շփումները շարունակելու իր տրամադրվածությունը։
«Բոլոր խնդիրները ուկրաինական կողմում են, որը կտրականապես հրաժարվում է բանակցություններից և իսկզբանե անիրատեսական պայմաններ է առաջ քաշում», – հավելել է նախարարը։
Լրահոս
0