https://arm.sputniknews.ru/20221115/hhum-ynddimadir-dashty-shutvov-kpvokhvi-alen-simvonjan-51328987.html
ՀՀ–ում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի. Ալեն Սիմոնյան
ՀՀ–ում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը վստահ է, որ ՀՅԴ–ն միայնակ չի կարող ունենալ 30 պատգամավոր։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T17:35+0400
2022-11-15T17:35+0400
2022-11-15T17:45+0400
ալեն սիմոնյան
իշխանություն
ընդդիմություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48183794_0:0:1601:901_1920x0_80_0_0_f00bbe34b5b5ed946f5505f384ce09f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի։ Այսօր նա խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն։Նա վստահություն հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի ոչ դաշնակցական տարբեր պատգամավորներ շուտով իրենց մանդատները վայր են դնելու, իսկ ՀՅԴ–ն միայնակ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող ունենալ 30 պատգամավոր։Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք գնացել էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։Ընդդիմադիր պատգամավորները ներկա էին նաև այսօր` նոյեմբերի 15ժ–ն կայացած ԱԺ հերթական քառօրյա նիստին։Այդ էջը կրկին փակվեց. Թագուհի Թովմասյանը` թափանցիկ ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48183794_12:0:1435:1067_1920x0_80_0_0_adc443821651b8d665fd761938983738.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
ՀՀ–ում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի. Ալեն Սիմոնյան
17:35 15.11.2022 (Թարմացված է: 17:45 15.11.2022) ԱԺ նախագահը վստահ է, որ ՀՅԴ–ն միայնակ չի կարող ունենալ 30 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի։ Այսօր նա խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն։
«Շատ վատ է, որ ՀՀ –ում ընդդիմություն չկա, նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց ֆինանսների շնորհիվ փակում են դաշտը առողջ ուժերի համար, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, կարծում եմ` հաջորդ փուլը լինելու է այն, որ ընդդիմությունը փոխվելու է»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի ոչ դաշնակցական տարբեր պատգամավորներ շուտով իրենց մանդատները վայր են դնելու, իսկ ՀՅԴ–ն միայնակ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող ունենալ 30 պատգամավոր։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք գնացել էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։
Ընդդիմադիր պատգամավորները ներկա էին նաև այսօր` նոյեմբերի 15ժ–ն կայացած ԱԺ հերթական քառօրյա նիստին։