https://arm.sputniknews.ru/20221115/gjumru-selekcivon-kajan-pby-um-ardzanagrvel-e--shurj--557-mln-drami-vnas-51334780.html
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T18:39+0400
2022-11-15T18:39+0400
2022-11-15T19:26+0400
հայաստան
գյումրի
վնաս
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37803315_0:0:1023:575_1920x0_80_0_0_ada899e12a02af425b16804620c49ad2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի բաժինը։Ուսումնասիրվել է 100% պետական մասնաբաժին ունեցող ընկերության 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում մի շարք լուրջ խախտումներ են արձանագրվել։Ըստ ուսումնասիրության՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարումն է եղել։ Ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից ավել քանակով սերմեր, սակայն ցանվել են ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով:Խախտվել են նաև «Սերմերի մասին» օրենքի դրույթները։«Ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։Պարզվել է նաև, որ ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում է անբարենպաստ վիճակում, ծածկված է մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտելԿաթնապրանքային ֆերմայի գործունեության ուսումնասիրության արդյունքում էլ պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսն իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն դրամով պակաս։ Բացի այդ, մորթը և մթերքի իրացումն իրականացվել են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:Հայտնաբերված խախտումները ներկայացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ` հավաքագրված տվյալները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37803315_0:0:1023:767_1920x0_80_0_0_494205a9fe967b8073f5b834afcb7297.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, վնաս, պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
հայաստան, գյումրի, վնաս, պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս
18:39 15.11.2022 (Թարմացված է: 19:26 15.11.2022) Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի բաժինը։
Ուսումնասիրվել է 100% պետական մասնաբաժին ունեցող ընկերության 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում մի շարք լուրջ խախտումներ են արձանագրվել։
2019-2022 թվականներին 2018 թվականի համեմատ գրանցվել է հացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում։ Դրա հետևանքով ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել առնվազն շուրջ 497 մլն դրամով:
Ըստ ուսումնասիրության՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարումն է եղել։ Ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից ավել քանակով սերմեր, սակայն ցանվել են ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով:
Խախտվել են նաև «Սերմերի մասին» օրենքի դրույթները։
«Ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում է անբարենպաստ վիճակում, ծածկված է մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:
Կաթնապրանքային ֆերմայի գործունեության ուսումնասիրության արդյունքում էլ պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսն իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն դրամով պակաս։ Բացի այդ, մորթը և մթերքի իրացումն իրականացվել են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:
Հայտնաբերված խախտումները ներկայացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ` հավաքագրված տվյալները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար: