00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև ընդունեց

CC BY 2.0 / Jacques Paquier / SénatՖրանսիայի Սենատ
Ֆրանսիայի Սենատ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Ֆրանսիայի Սենատ
Բաժանորդագրվել
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, վերջնական որոշումը կկայացնի Ֆրանսիայի կառավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։
Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի պատգամավորներից 295–ը, դեմ՝ 1–ը։
Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։
Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության (ընդունվել է 1945 թվականի հունիսի 26-ին) 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969 թվականի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։
Նշենք, որ թե՛ ԼՂ անկախության ճանաչման բանաձևը, թե՛ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր իրավական ուժ չունեն Ֆրանսիայի կառավարության համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։
Հիշեցնենք` Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերին բանաձև ընդունեց, որով կոչ էր անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեց 305 սենատոր, դեմ՝ մեկը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի Սենատը պատմական որոշում կայացրեց։
Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նախկին պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին։
Մինչդեռ այս բանաձևը կարող էր Ֆրանսիայում և ընդհանրապես Արևմուտքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու համար առաջին լուրջ քայլը լինել։
«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ
Լրահոս
0