https://arm.sputniknews.ru/20221115/arcakhic-teghahanvats-qaghaqacinery-peticia-handznecin-fransiaji-despanatun-51312408.html
Արցախից տեղահանված քաղաքացիները պետիցիա հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Արցախից տեղահանված քաղաքացիները պետիցիա հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T12:19+0400
2022-11-15T12:19+0400
2022-11-15T12:26+0400
ֆրանսիա
դեսպանատուն
արցախ
բողոք
ադրբեջան
պետիցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51311041_0:16:1600:916_1920x0_80_0_0_1aef533ac37fec72d274c9cee688a210.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատուն պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:Նշենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը:«Մենք` Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրաասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրացիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասված է պետիցիայի մեջ:«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը նշեց, որ այն ստորագրել է ավելի քան 1700 քաղաքացի ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից, Սուդանից և այլն:Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայրիյանը նշեց, որ հնարավոր է` նոյեմբերի 16-ին էլ ԱՄՆ դեսպանատուն նամակ փոխանցեն։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0f/51311041_124:0:1547:1067_1920x0_80_0_0_0c5b3e41170d434b547788e2feb00760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, դեսպանատուն, արցախ, բողոք, ադրբեջան, պետիցիա
ֆրանսիա, դեսպանատուն, արցախ, բողոք, ադրբեջան, պետիցիա
Արցախից տեղահանված քաղաքացիները պետիցիա հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
12:19 15.11.2022 (Թարմացված է: 12:26 15.11.2022) Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատուն պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:
«Մենք` Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրաասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրացիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասված է պետիցիայի մեջ:
«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը նշեց, որ այն ստորագրել է ավելի քան 1700 քաղաքացի ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից, Սուդանից և այլն:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայրիյանը նշեց, որ հնարավոր է` նոյեմբերի 16-ին էլ ԱՄՆ դեսպանատուն նամակ փոխանցեն։