00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Առանց «դաբրոյի» չի լինի, կամ իշխող ուժն ուզում էր, որ ընդդիմությունը վերադառնա ԱԺ

Իշխող ուժը ցանկանում էր, որ ընդդիմությունը վերադառնա ԱԺ. Բադալյան
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ ՀՀ–ում իշխանափոխություն կարող է լինել միայն մի դեպքում։
Իշխող ուժը ժողովրդավարության շղարշը պահպանելու համար ցանկանում էր, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք գնացել էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։ Ընդդիմադիր պատգամավորները ներկա էին նաև այսօր` նոյեմբերի 15–ին կայացած ԱԺ հերթական քառօրյա նիստին։
Քաղտեխնոլոգը համոզված է, որ արևմտյան կենտրոնները իշխող ուժի վրա ճնշումներ են գործադրել ընդդիմության թեմայով։
«ՀՀ–ում արևմտյան դիվանագետները մեծ աշխատանք են կատարել, որպեսզի ընդդիմությունը վերադառնա խորհրդարան և Հայաստանի խորհրդարանը չնմանվի Հյուսիսային Կորեայի միակուսակցական խորհրդարանին։ Այս մանդատներն էլ միգուցե ոչ այսօր, բայց հետագայում պետք են գալու նրանց։ Եվ ցանկացած վերադարձի դեպքում էլ պետք էր այնպես անել, որ դա հաղթանակ լինի և ոչ թե վիճակագրական գրանցում»,–նշեց Բադալյանը։
Ըստ նրա` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների վերադարձի պատճառը փողոցում հաջողություն չգրանցելն էր. անկախ նրանից, թե ընդդիմությունը ինչպես է ներկայացնում իր ձեռքբերումները կամ քանի մարդ էր մասնակցում հանրահավաքներին, Բադալյանը համարում է, որ եթե բուն նպատակը` իշխանափոխությունը, տեղի չունեցավ, ուրեմն ընդդիմությունը ձախողվեց փողոցում։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները նաև պարտավորություն ունեն իրենց ընտրազանգվածի առջև և նրանց դիրքորոշումը պետք է ներկայացնեն Ազգային ժողովում։
«Եթե նրանք չգային խորհրդարան, շատ հավանական է` հունվարին ԱԺ նախագահությունը ՍԴ դիմեր նրանց մանդատներից զրկելու համար։ Սա կարող էր առաջացնել կազուսային իրավիճակ և հանգեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների»,–ասաց Բադալյանը։
ՀՀ–ում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի. Ալեն Սիմոնյան
Քաղտեխնոլոգը վստահ չէ, որ արտահերթ ընտրությունների դեպքում նույն ընդդիմությունը կկարողանա նույնքան ներկայացվածություն ունենալ Ազգային ժողովում, որքան հիմա։
Նա նշեց, որ ընդդիմությունն իր վարկանիշը կորցնում է և՛ ԱԺ վերադառնալով, և՛ ոչ հստակ նպատակներով և գործողություններով։ Բադալյանի կարծիքով` «Առանց Նիկոլ Հայաստանը» քաղաքական տեսանկյունից լուրջ չէ։
Ըստ նրա` թեպետ ընդդիմությունը փողոցային պայքարի գործիքակազմը օգտագործելիս, բացի հանրահավաքներից և լապտերներով երթից, ոչինչ չկարողացավ անել, այդուհանդերձ պետք է փողոցն ու խորհրդարանական գործունեությունը համատեղել, քանի որ փողոցը պայքարի ձև է համարվում ամբողջ աշխարհում։
«Պետք չէ քննադատել ընդդիմությանը, իսկ նրանք, ովքեր քննադատում են, ոչ ոք չի խանգարում ձևավորել մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժ և ցույց տալ ճիշտ ճանապարհը։ Այնպիսի տպավորություն կա, որ փողոցը պատրաստ է, ընդդիմությունը չկարողացավ ոտքի հանել։ Այդպես չէ, հասարակության մեջ տեղի է ունեցել արմատական արժեհամակարգային փոփոխություններ, ինչը էապես դժվարացնում է մարդկանց մեծ զանգվածներով փողոց դուրս բերելը։ Դրա համար փողոցային պայքարի բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որոնք ընդդիմությունն այդպես էլ չօգտագործեց»,–ասաց նա։
Քաղտեխնոլոգը համոզված է` այդ ամենից բացի, ՀՀ–ում իշխանափոխություն կարող է լինել միայն արտաքին խոշոր կենտրոնների «դաբրոյով», որը ընդդիմությունը չունի։
Լրահոս
0