Վատիկանն ուզում է կարդինալ Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասել
© Photo : David Lees / Public domain Կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը
Կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
© Photo : David Lees / Public domain
Բաժանորդագրվել
Աղաջանյանը ղեկավարել է Կիլիկիայի Հայ կաթողիկե պատրիարքությունը։ Այն տարիներին նա հնարավորինս աջակցում էր հազարավոր փախստականներին և Բեյրութում դեռ 1930-ականներին կառուցել է Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Կաթոլիկ եկեղեցին ցանկանում է կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասել, հայտնում է իտալական Mola Libera պարբերականը։ Վատիկանի հոգևորականներն Աղաջանյանի կենսագրության քննարկումը սկսել են հոկտեմբերի 28-ին։ Ըստ կաթոլիկ օրացույցի` դա Սուրբ Թադեոս առաքյալի օրն է, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին համարվում է հայ ժողովրդին մկրտիչն ու Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը:
Աղաջանյանը Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետն է եղել, ավելի ուշ Հռոմի պապ Պիոս XII-ը նրան կարդինալի աստիճան է շնորհել (1946 թվականից)։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը (ծննդյան անունը Ղազարոս) ծնվել է Ախալցխայում 1895թ.-ին: Նրա ունակություններն ու հոգևոր ճանապարհով գնալու ցանկությունը նկատել է Կովկասում հայ կաթողիկե եկեղեցու ղեկավարներից մեկը՝ Սարգիս Տեր-Աբրահամյանը, որը նրան ուղարկել է Հռոմ սովորելու։
1917 թվականին Աղաջանյանը ձեռնադրվել է քահանա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ուղարկվել է Թիֆլիս, որտեղ նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ։ Հայաստանի կաթոլիկ համայնքում նա բացել է Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցը, որը խորհրդային իշխանության հաստատումից հետո փակվել է։
1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ, որտեղ ծառայում է հայկական հոգևոր ուսումնարանում։ 1934-ին Աղաջանյանին ուղարկում են Լիբանան, իսկ 1937-ին՝ 42 տարեկան հասակում, նա ընտրվում է Կիլիկիայի հայ կաթոլիկների Պատրիարք` Գրիգոր Պետրոս XV անունով։
Այս տարիներին Աղաջանյանը հնարավորինս օգնել է հազարավոր հայ փախստականների։ Բացի այդ, նրա ուժերով Բեյրութում կանգնեցվել է հայ ժողովրդի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը։
1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալ գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ և հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի և նահատակների արյունը»։
«Յետ պատերազմեան առաջին Ծնունդին՝ հրեշտակներու սուրբ պատգամին հետ երկնային՝ աւետիք մը բերկրալի՝ տօնական խանդավառ ցնծութեամբ համակեց հայ կաթողիկէ հասարակութիւնը համայն. զուարթնոց փառաբանութեան հետ Վատիկանեան ձայնասփիւռը կ՚աւետէր Ամենապատիւ եւ Գերերջանիկ Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեան Կաթողիկոս Պատրիարքին ՚Իշխանութեան շնորհազարդ պայծառացումը՚, Անոր մուտքը ընդհանրական եկեղեցւոյ վեհաժողովին մէջ կարդինալական ճոխութեամբ»,–ավետում էր հայ կաթաղիկե եկեղեցին։
CC BY-SA 2.0 / Medici con l'Africa Cuamm / Servant of God Cardinal Agagianian speaking at a missionary medical conference,1958 Կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը
Կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը
CC BY-SA 2.0 / Medici con l'Africa Cuamm / Servant of God Cardinal Agagianian speaking at a missionary medical conference,1958
1962 թվականին Աղաջանյանն առողջական խնդիրների պատճառով թողել է պատրիարքարանի ղեկավարությունը։ Մահացել է Հռոմում, 1971 թվականի մայիսի 10-ին։
Բացի հայ կաթողիկե համայնքի բարօրության համար աշխատելուց, Աղաջանյանը հարգանք է վայելել նաև որպես առհասարակ կաթոլիկ գործիչ։ Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովում` 1962-65 թվականներին, նա եղել է Հրահանգների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ժողովուրդների ավետարանչական միաբանության պրեֆեկտ։
Բացի հայ կաթողիկե համայնքի բարօրության համար աշխատելուց, Աղաջանյանը հարգանք է վայելել նաև որպես առհասարակ կաթոլիկ գործիչ։ Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովում` 1962-65 թվականներին, նա եղել է Հրահանգների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ժողովուրդների ավետարանչական միաբանության պրեֆեկտ։