00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիպտոարժույթի բորսան մեկ օրում 662 մլն դոլար է կորցրել խորհրդավոր հանգամանքներում

© Unsplash / KanchanaraԲիթքոին
Բիթքոին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Բիթքոին
Բաժանորդագրվել
Բորսայի իրավական խորհրդատու Ռայն Միլլերը միջոցների «շարժը» անոմալ երևույթ է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. FTX կրիպտոարժութային բորսան, որն նոյեմբերի 11-ին սնանկության հայց է ներկայացրել, մեկ օրում 662 մլն դոլար է կորցրել խորհրդավոր հանգամանքներում։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը:
FTX-ը սնանկության դիմում է ներկայացրել դատարան և հայտնել, որ ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Բենքման-Ֆրիդը լքում է պաշտոնը:
«Սեմ Բենքման-Ֆրիդի FTX թվային ակտիվների սնանկացած բորսան վերջին 24 ժամվա ընթացքում բախվել է շուրջ 662 միլիոն դոլար արժողությամբ թոքենների խորհրդավոր արտահոսքի, ինչը կրիպտոարդյունաբերության ամենամութ ժամանակաշրջաններից մեկի վերջին շրջադարձն է դարձել», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Բորսայի իրավական խորհրդատու Ռայն Միլլերը դրամապանակներից միջոցների «շարժը» անոմալ երևույթ է անվանել։ Նրա խոսքով` FTX-ը սկսել է թվային ակտիվները տեղափոխել ինտերնետին չմիացված դրամապանակներ, որպեսզի նվազեցնի չթույլատրված գործարքների վնասը։
Ըստ Nansen վերլուծական ընկերության, որին հղում է անում գործակալությունը, 662 միլիոն դոլարի արտահոսք է գրանցվել FTX–ի միջազգային և ամերիկյան բորսաներից:
«Հասկանալի չէ, թե կոնկրետ ով է կատարում գործարքները»,-մեջբերում է գործակալությունը Nansen-ի գործադիր տնօրեն Ալեքս Սվանևիկի ասածը։
Նախորդ շաբաթվա վերջին Binance խոշորագույն կրիպտոբորսայի ղեկավար Չանպեն Չժաոն հայտարարեց, որ FTX Binance-ը նախատեսում է մի քանի ամսվա ընթացքում վաճառել FTX-ի թողարկած թոքենները: Վաճառքի ծավալը գնահատվել է 500 մլն դոլար։ Դրանից հետո կրիպտոշուկայում լիկվիդայնության ճգնաժամ սկսվեց. ներդրողները սկսեցին դուրս բերել իրենց միջոցները։
Այնուհետև Binance-ը FTX-ը ամբողջությամբ գնելու մտադրության մասին ոչ պարտավորեցնող նամակ ստորագրեց։
Ավելի ուշ Binance-ը հայտարարեց, որ հրաժարվում է կլանումից։ Այդ պահին բիթքոինի փոխարժեքն անմիջապես ընկավ` հասնելով 15,6 հազար դոլարի նշագծին։ Ուրբաթ օրը, նախքան FTX-ի սնանկության մասին հաղորդագրության հրապարակումը, բիթքոինը Binance-ում փոքր-ինչ թանկացավ, իսկ Մոսկվայի ժամանակով 19:04-ի դրությամբ այդ արժույթն էժանացավ 5,6%-ով` հասնելով 16,7 հազար դոլարի։
Ռուսաստանցի հայ գործարարն ուզում է բացել առցանց խանութ, որտեղ կվճարեն կրիպտոարժույթով
Լրահոս
0