https://arm.sputniknews.ru/20221111/haj-hamajnqi-janqervov-amnum-turqamet-gvortsichnery-partvel-en-suren-sargsjan-51196134.html
Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
Sputnik Արմենիա
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները և... 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T22:11+0400
2022-11-11T22:11+0400
2022-11-11T22:16+0400
ռադիո
պոդկաստ
սուրեն սարգսյան
ամն
ընտրություններ
թուրք
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51195692_0:0:1601:901_1920x0_80_0_0_45b1877d3d17200924747e45804a6a0d.jpg
Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
Հայկական, հունական, հրեական և մի շարք այլ համայնքների համատեղ լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտվել է հանրապետական, էթնիկ թուրք Մեհմեդ Օզը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։Քաղաքագետի խոսքով` Օզի չընտրվելը կարելի է որոշ առումով ձեռքբերում համարվել, քանի որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամներից էր և կարող էր Սենատում լուրջ դերակատարում ունենալ պրոթուրքական լոբբիստական գծի ակտիվացման հարցում։Իսկ ԱՄՆ–ում միջանկյալ ընտրությունների արդյունքներով, քաղաքագետի կարծիքով, և՛ Հայաստանի համար, և՛ արտաքին քաղաքականությունում շրջադարձային փոփոխություններ չեն կարող լինել։«Ուկրաինայի հետ կապված ամերիկյան քաղաքականությունում չարժե ինչ–որ փոփոխություն ակնկալել, որովհետև այնտեղ հակառուսական գծի վերաբերյալ կոնսենսուս կա»,–ասաց նա։Փելոսիի հայաստանյան այցը հակառուսական քայլ չէր․ ՓաշինյանՍարգսյանը նաև նշեց` քանի որ ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դառնում հանրապետականները, հետևաբար նաև ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ինչը նշանակում է, որ խորհրդարանի խոսնակը Նենսի Փելոսին չի լինի։Հիշեցնենք, որ Փելոսին ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում իր ներդրումն է ունեցել։ Միևնույն ժամանակ վերջերս նա Հայաստանում էր և հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։Ինչ վերաբերում է Սենատին` Սարգսյանն ընդգծում է, որ որոշ տեղերում ձայների վերահաշվարկ է տեղի ունենում, և եթե արդյունքների փոփոխություն լինի, դա կարող է խնդիրներ առաջացնել ԱՄՆ նախագահի համար, քանի որ ներքաղաքական հարցերում իր առաջարկելիք օրենսդրական փոփոխությունները կարող են տապալվել։Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքի և ՀՀ իշխանությունների համագործակցությանը` քաղաքագետն ընդգծեց, որ կապը պետք է լինի դեսպանության և համայնքի միջև, սակայն ներկա դեսպան Լիլիթ Մակունցին համայնքը չի ընդունում։Սարգսյանի կարծիքով`Հայաստանի ապագայի վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքն ու ՀՀ գործող իշխանությունները տարբեր կարծիքներ ունեն. դեսպան Մակունցը քարոզում է «խաղաղության դարաշրջանի» գաղափարը, իսկ հայ համայնքը դա չի ընդունում և, միևնույն ժամանակ, լուրջ անվտանգային խնդիրներ է տեսնում։Հանգուցյալ դեմոկրատը հաղթել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ընտրություններում
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51195692_0:0:1425:1069_1920x0_80_0_0_6d5c2174888db262c5d0c251f5168d1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, սուրեն սարգսյան, ամն, ընտրություններ, թուրք, հայ, аудио
պոդկաստ, սուրեն սարգսյան, ամն, ընտրություններ, թուրք, հայ, аудио
Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
22:11 11.11.2022 (Թարմացված է: 22:16 11.11.2022) Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները և նշել թե ինչ կարող է դա տալ Հայաստանին։
Հայկական, հունական, հրեական և մի շարք այլ համայնքների համատեղ լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտվել է հանրապետական, էթնիկ թուրք Մեհմեդ Օզը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով` Օզի չընտրվելը կարելի է որոշ առումով ձեռքբերում համարվել, քանի որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամներից էր և կարող էր Սենատում լուրջ դերակատարում ունենալ պրոթուրքական լոբբիստական գծի ակտիվացման հարցում։
«Նաև լոբբիստական աշխատանքների արդյունքում պարտվել է թուրքական և ադրբեջանական բարեկամական մի խմբի ղեկավար` կոնգրեսական Չեբոթը։ Հետևաբար` ադրբեջանական և թուրքական հանձնախումբը զրկվել է լավ բարեկամից։ Իհարկե նրանք կգտնեն նոր բարեկամ, նոր գործընկեր, բայց այս պահի դրությամբ այդ իրողությունը մեր համայնքի համար ոգևորիչ է»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ հայ համայնքը նաև այս ընտրություններում աշխատել է հօգուտ պրոհայկական սենատորների և կոնգրեսականների։
Իսկ ԱՄՆ–ում միջանկյալ ընտրությունների արդյունքներով, քաղաքագետի կարծիքով, և՛ Հայաստանի համար, և՛ արտաքին քաղաքականությունում շրջադարձային փոփոխություններ չեն կարող լինել։
«Ուկրաինայի հետ կապված ամերիկյան քաղաքականությունում չարժե ինչ–որ փոփոխություն ակնկալել, որովհետև այնտեղ հակառուսական գծի վերաբերյալ կոնսենսուս կա»,–ասաց նա։
Սարգսյանը նաև նշեց` քանի որ ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դառնում հանրապետականները, հետևաբար նաև ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ինչը նշանակում է, որ խորհրդարանի խոսնակը Նենսի Փելոսին չի լինի։
Հիշեցնենք, որ Փելոսին ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում իր ներդրումն է ունեցել։ Միևնույն ժամանակ վերջերս նա Հայաստանում էր և հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։
Ինչ վերաբերում է Սենատին` Սարգսյանն ընդգծում է, որ որոշ տեղերում ձայների վերահաշվարկ է տեղի ունենում, և եթե արդյունքների փոփոխություն լինի, դա կարող է խնդիրներ առաջացնել ԱՄՆ նախագահի համար, քանի որ ներքաղաքական հարցերում իր առաջարկելիք օրենսդրական փոփոխությունները կարող են տապալվել։
Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքի և ՀՀ իշխանությունների համագործակցությանը` քաղաքագետն ընդգծեց, որ կապը պետք է լինի դեսպանության և համայնքի միջև, սակայն ներկա դեսպան Լիլիթ Մակունցին համայնքը չի ընդունում։
«Դեսպանն առանձնապես չի կիսում հայ համայնքի օրակարգը և տարբեր համայնքային միջոցառումներին խուսափում է մասնակցել։ Սա լուրջ խնդիր է մեր ազգային, հայաստանյան օրակարգն առաջ մղելու համար։ Այս դեսանտին նշանակել են գործող իշխանությունները` քաջ իմանալով` որքան կարևոր է դեսպանի և համայնքի համագործակցությունը։ Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ արվեց, որ ՀՀ–ի և մեր համայնքի օրակարգը տարբեր լինի»,–ասաց մեր զրուցակիցը
Սարգսյանի կարծիքով`Հայաստանի ապագայի վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքն ու ՀՀ գործող իշխանությունները տարբեր կարծիքներ ունեն. դեսպան Մակունցը քարոզում է «խաղաղության դարաշրջանի» գաղափարը, իսկ հայ համայնքը դա չի ընդունում և, միևնույն ժամանակ, լուրջ անվտանգային խնդիրներ է տեսնում։