https://arm.sputniknews.ru/20221110/pvokhvarchapet-mher-grigvorjann-yndunel-e-rd-petdumaji-patvirakutjany-51125184.html
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Sputnik Արմենիա
Փոխվարչապետն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T16:38+0400
2022-11-10T16:38+0400
2022-11-10T16:42+0400
մհեր գրիգորյան
ռուսաստան
պետդումա
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51122050_0:31:700:425_1920x0_80_0_0_28e167c97ec77f3c8d27528143a56097.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԳրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգի հարցերը: Ընդգծվել է ընթացիկ տարում արձանագրված գոհացնող արդյունքը՝ երկկողմ առևտրի զգալի աճը:Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, խոսվել է ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51122050_73:0:696:467_1920x0_80_0_0_022bbccbe949b3cf7b7a3e67c6e0b914.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ռուսաստան, պետդումա, պատգամավոր
մհեր գրիգորյան, ռուսաստան, պետդումա, պատգամավոր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
16:38 10.11.2022 (Թարմացված է: 16:42 10.11.2022) Փոխվարչապետն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգի հարցերը: Ընդգծվել է ընթացիկ տարում արձանագրված գոհացնող արդյունքը՝ երկկողմ առևտրի զգալի աճը:
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, խոսվել է ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։