00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը. Փաշինյանը` ճանապարհների բացման մասին

© Sputnik / Asatur YesayantsԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Երկաթուղի
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նոր ճանապարհների կառուցման որևէ պարտավորություն Հայաստանը որևէ փոաստաթղթով չի ստանձնել, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն սահմանում է` կողմերի համաձայնության պարագայում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` անդադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» խնդրին։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել կոմունիկացիաները` դրանցում հսկիչ անցագրային կետեր տեղադրելով։
Երբ երկաթուղու վերականգնման ծրագիրը լինի, կառավարությունը ֆինանսներ կգտնի. նախարար
«Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճաով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նոր ճանապարհների կառուցման որևէ պարտավորություն Հայաստանը որևէ փոաստաթղթով չի ստանձնել։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն սահմանում է` կողմերի համաձայնության պարագայում։ ՀՀ–ն պատրաստ է տալ իր համաձայնությունը, իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով` Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել Երախս–Մեղրի– Օրդուբադ երկաթուղու վերականգնման աշխատաքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորածությունները հաստատող փաստաթուղթը։
Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահն այսօր էլ հրաժարվորւմ է ստորագրել այն, մինչդեռ ինքն այսօր էլ պատրաստ է ստորագրել նման պայմանագիր։
Լրահոս
0