00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխախոտի արկղեր` երեսպատման սալիկների քողի տակ. ՊԵԿ պաշտոնյան և ևս 3 անձ ձերբակալվել են

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Բաժանորդագրվել
ՊԵԿ պաշտոնյան 3 ձեռնարկատիրոջից պահանջել է ավելի քան 15.000 դոլար, որից ստացել է 4000 դոլարը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյան և ձեռնարկատիրական գործունեությամբ զգաղվող 3 անձ ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԱԾ–ում և Հակակոռուպցիոն կոմիտեում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի շուրջ 300 արկղ ծխախոտը 8 տոննա երեսպատման սալիկների քողի տակ մաքսային հսկողության շրջանցմամբ արտահանելու գործընթացին։
Փորձել են ԵԱՏՄ անդամ պետությունից ցածր գնով ձեռնոցներ ու դիմակներ ներմուծել ՀՀ. ՊԵԿ
Հիշյալ ապրանքներն ապօրինի ճանապարհով արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով ձեռնարկատերերից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 մլն 100 հազար 350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Այդ գումարի 1 մլն 626 հազար 760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին:
«Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշերի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով լի բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված`նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: 2022թ. օգոստոսի 30-ին Բագրատաշենի մաքսակետում հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները ենթարկել են զննման, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտներ»,– ասված է հաղորդագրությունում:
2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը), իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակից լինելը):
Նավթային բիտումի անվան տակ փորձել են Իրանից շարժիչային յուղ ներմուծել Հայաստան. ՊԵԿ
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշումներ է կայացրել հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար վերջիններիս ձերբակալելը։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0