https://arm.sputniknews.ru/20221108/kajacel-e-mirzvojani-blinkeni-u-bajramvovi-handipumy-hajtni-e-inch-en-pajmanavvorvel-50990778.html
Կայացել է Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի հանդիպումը. հայտնի է` ինչ են պայմանավորվել
Կայացել է Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի հանդիպումը. հայտնի է` ինչ են պայմանավորվել
Sputnik Արմենիա
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթների ընթացքում: 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T08:01+0400
2022-11-08T08:01+0400
2022-11-08T08:08+0400
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
վաշինգտոն
էնթոնի բլինկեն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/50994245_0:38:2101:1219_1920x0_80_0_0_f1575446d38a4e9fe7c617d6fbb4365c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնում, Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:Տեղեկացվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դրանից առաջ էլ՝ մայիսին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում:
ադրբեջան
վաշինգտոն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/50994245_101:0:1968:1400_1920x0_80_0_0_8b9e69324665b31a2f72a3a05651ce4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, վաշինգտոն, էնթոնի բլինկեն, ամն
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, վաշինգտոն, էնթոնի բլինկեն, ամն
Կայացել է Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի հանդիպումը. հայտնի է` ինչ են պայմանավորվել
08:01 08.11.2022 (Թարմացված է: 08:08 08.11.2022) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթների ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնում, Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ,
հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ
եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Ավելի վաղ՝
հուլիսի 16-ին, Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դրանից առաջ էլ՝ մայիսին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ
եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում: