00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում դպրոցի տնօրեն դառնալը կհեշտանա. ինչո՞ւ են հանում վերապատրաստման պահանջը

© Sputnik / Armenuhi MkhoyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Դպրոց
Բաժանորդագրվել
Դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերից առաջարկվում է հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը։ Կրթական հարցերի փորձագետը նշում է, որ մեխանիկական փոփոխություններով արդյունքի չենք հասնի։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կրթության ոլորտում ամեն ինչ մեխանիկական հարթության մեջ դնելով` որակի վրա որևէ ազդեցություն չենք ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկած նախագծին։
Գերատեսչությունը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություն կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաև հանձնաժողով ձևավորելու կարգերում փոփոխություն կատարելու մասին նախագծեր է հանրային քննարկման ներկայացրել և առաջարկում է հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը։
Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ
«Տնօրենների ընտրության կարգը վստահություն չի ներշնչում հասարակությանը։ Նա, ով ուզում է դպրոցի տնօրեն դառնալ, մի քանի օրենք է սովորում, անգիր անում որոշ բաներ, թեստը լրացնում է, և վերջ։ Դրանից հետո ո՛չ այդ օրենքներն է կիրառում իր գործում, ո՛չ էլ թեստերը լրացնելով ինչ–որ հմտություններ է ձեռք բերում»,–ասում է Մխիթարյանը։
Նա կարծում է, որ պետք է վերապատրաստումների, փորձի փոխանակման վրա ուշադրություն դարձնել, ոչ թե վերապատրաստումը հանել տնօրեն ընտրվելու գործընթացից։ Փորձագետը նշում է` կրթությունը պետք է զարգացնել վերապատրաստումներով, որպեսզի կարողանանք ապահովել այն մակարդակը, որին ձգտում ենք։
Մխիթարյանը հիշեցնում է` վերջին տարիներին քիչ չէին դեպքերը, երբ գործող իշխանության ցանկալի թեկնածուն, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ հասարակությունը, տվյալ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողները, դառնում էին դպրոցի տնօրեն, և դա արվում էր մեխանիկական ինչ–որ թեստեր լրացնելու արդյունքում։
«Մեխանիկական փոփոխությունները որևէ արդյունքի չեն բերի։ Կա նաև մեկ այլ հանգամանք. վերապատրաստման պահանջը հանում են, քանի որ շատ չեն մասնագետները, սակայն պետք է այս խնդրին լուծում տալ։ Այսինքն` պատրաստել նաև մասնագետներ, որոնք կզբաղվեն վերապատրաստումներով։ Սրանք կբերեն կառավարման որակի և կրթության մակարդակի բարձրացման»,–ասաց նա` ընդգծելով, որ կրթությունը չեն զարգացնում անընդհատ քննություններ կազմակերպելով։
Հիշեցնենք` գործող կարգի համաձայն` դպրոցի տնօրենի հավաստագրման համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Իսկ նոր կարգը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարից:
Իրավիճակը չի փրկվի. Մխիթարյանը` որոշ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին
Լրահոս
0