00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիրը դեռ առկա է․ հետազոտություն

© Unsplash / Christin NoelleԸնտանիքը նորածին է սպասում
Ընտանիքը նորածին է սպասում - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Բաժանորդագրվել
Եթե Հայաստանում աղջիկ երեխա չունենալու տենդենցը պահպանվի, ապա հետագայում նրանց թիվը զգալի կնվազի, ինչն էլ միանշանակ կազդի հետագա ծնելիության վրա։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և տղա երեխաներին նախապտվություն տալու խնդիրը դեռ առկա է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը՝ ամփոփելով 2022 թվականի հունիսին իրականացված «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը, պատճառները» թեմայով հետազոտության արդյունքները։
Նրա խոսքով՝ դեռևս 1990-2000-ական թվականներին Հայաստանում 120 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ, մինչդեռ բնական է համարվում 105 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը։
«2010 թվականին ցուցանիշը եղել է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց։Նախորդ տարվա ցուցանիշով ունեցել ենք 108 տղա՝ 100 աղջկա դիմաց։ 2022 թվականի առաջին կիսամյակում տղաների թիվը 3 միավորով աճել է , այսինքն 111 տղա՝ 100 աղջկա դիմաց»,-ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ դեռ տարին չեն ամփոփել, և ընդհանուր պատկերը կլինի ավելի ուշ ։
Ասուլիսին ներկա OxEGen հիմնադրամի ծրագրի ղեկավար Կարեն Այվազյանն էլ իր հերթին նշեց, որ նմանատիպ հետազոտություն անցկացվել է 2017 թվականին, և այս տարվա տվյալները համեմատական վերլուծության են ենթարկվել նախորդ հետազոտության տվյալների հետ։
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ բոլոր մարզերում սեռերի միջև հավասար վերաբերմունքը նվազել է։ Օրինակ՝ եթե 2017 թվականին Գեղարքունիքի մարզում հարցվողների 75%-ը նշել է, որ հավասար վերաբերմունք ունի երեխայի սեռերի միջև, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 60 %»,-ասաց նա։
Այվազյանի խոսքով՝ հավասար վերաբերմունք ցուցաբերողների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կոտայքի մարզում ՝ 77% և Երևանում ՝ 75%։
Մնացած բոլոր մարզերում այս կամ այն սեռին տրվող նախապատվությունն ավելի բարձրացել է։ Հիմնականում նախապատվությունը տրվում է տղա երեխաներին։
Միակ տեղը, որտեղ աղջիկ երեխաներին ավելի շատ են նախապատվություն տալիս, Տավուշի մարզն է։
«Տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքների 91 %-ը նշում է, որ տղաները ընտանիքի տոհմը շարունակողներն են , 83%-ը նշում է, որ տղաները հայրենիքի պաշտպաններ են և 67 %-ի կարծիքով՝ որդիներն ունեցվածքի ժառանգորդներն են »,-ասաց նա։
ՀՀ-ում հղիների սկրինինգի կենտրոններ կբացվեն. ինչ ծրագրեր է իրականացրել «ВИВА» հիմնադրամը
Այվազյանը հավելեց, որ աղջիկ երեխային նախապատվություն տվողների 67 %-ը նշել է, որ դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին, 10 %-ը նշել է, որ ընտանիքում աղջիկներն ավելի քիչ են, դրա համար ցանկանում են աղջիկ ունենալ և 5%-ը շեշտել է, որ ընտանիքում աղջիկների հանդեպ սերն ավելի մեծ է։
«Բրեվիս» հետազոտական և մարկետինգային հաղորդակցության ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանն էլ հավելեց, որ հետազոտության մասնակցել են 18-49 տարեկան, երբևէ հղիություն ունեցած 1920 կանայք։ Որպեսզի կաշկանդող ոչինչ չլինի և պատասխանները լինեն մաքսիմալ անկեղծ՝ հարցազրույցավարները եղել են բացառապես կանայք։ Հարցվողները եղել են ինչպես Երևանից, այնպես էլ մարզային քաղաքներից ու գյուղերից։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանն էլ հայտարարեց, որ եթե ոչինչ չձեռնարկեն, և այս տենդենցը պահպանվի, ապա հետագայում աղջիկ երեխաները զգալի կնվազեն, որն էլ միանշանակ կազդի հետագա ծնելիության վրա։
Լրահոս
0