https://arm.sputniknews.ru/20221104/haj-ghrghzsakan-haraberutjunnerum-chogtagvortsvats-mets-pvotencial-ka-amangeldiev-50862302.html
Հայ-ղրղզական հարաբերություններում չօգտագործված մեծ պոտենցիալ կա․ Ամանգելդիև
Հայ-ղրղզական հարաբերություններում չօգտագործված մեծ պոտենցիալ կա․ Ամանգելդիև
Sputnik Արմենիա
Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը նշել է, որ իրենք հետաքրքրված են գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հայկական... 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T14:01+0400
2022-11-04T14:01+0400
2022-11-04T14:32+0400
ղրղզստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50851699_0:0:1600:901_1920x0_80_0_0_28a32843c532a131d5391e2d8629aae4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. Ղրղզստանը հետաքրքրված է ինտենսիվ այգիների տեխնոլոգիաների, հատկապես ցածր արտադրողական հողերի մշակման ու զարգացման հայկական փորձով։ Այսօր հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից հետո այս մասին հայտարարեց Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը։Նշենք, որ այսօր Երևանում ստորագրվեց հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը։Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը նիստից հետո նշեց, որ հանդիպման նպատակն է ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ու երկկողմ համագործակցության ներուժը։Հայ-ղրղզական տնտեսական կապեր. ի՞նչ ակնկալիքներ ունեն 2 երկրներն իրարիցԴանիյար Ամանգելդիևը նշեց նաև, որ հայկական կողմի հետ արդեն նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես` թեթև արդյունաբերության ոլորտում։Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը նշեց նաև, որ հայ-ղրղզական առևտրատնտեսական հարաբերություններում չօգտագործված մեծ պոտենցիալ կա։Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50851699_102:0:1522:1065_1920x0_80_0_0_99a6f3dd810a54ce8620d036ceaaf4e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ղրղզստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայ-ղրղզական հարաբերություններում չօգտագործված մեծ պոտենցիալ կա․ Ամանգելդիև
14:01 04.11.2022 (Թարմացված է: 14:32 04.11.2022) Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը նշել է, որ իրենք հետաքրքրված են գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հայկական փորձով։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. Ղրղզստանը հետաքրքրված է ինտենսիվ այգիների տեխնոլոգիաների, հատկապես ցածր արտադրողական հողերի մշակման ու զարգացման հայկական փորձով։ Այսօր հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից հետո այս մասին հայտարարեց Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը։
«Մեր երկրում ցածր արտադրողականությամբ շատ հողեր կան, քանի որ մեր երկրում ոռոգման ջրի խնդիր կա։ Գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ գործընկերները հասել են որոշակի արդյունքների։ Մեր առաջին խոշոր համագործակցությունն այս նիստից հետո հենց այդ ուղղությամբ կլինի»,- ասաց նախարարը։
Նշենք, որ այսօր Երևանում ստորագրվեց հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը։
Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը նիստից հետո նշեց, որ հանդիպման նպատակն է ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ու երկկողմ համագործակցության ներուժը։
Դանիյար Ամանգելդիևը նշեց նաև, որ հայկական կողմի հետ արդեն նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես` թեթև արդյունաբերության ոլորտում։
«Ղրղզստանը բավականաչափ փորձ է կուտակել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ռուսաստանի ու Ղազախստանի հետ այս ոլորտում համագործակցության փորձ արդեն ունենք։ Նախատեսում ենք ավելացնել նաև Հայաստանի հետ համագործակցության ներուժը»,- նշեց նախարարը
Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարը նշեց նաև, որ հայ-ղրղզական առևտրատնտեսական հարաբերություններում չօգտագործված մեծ պոտենցիալ կա։