00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան բռնությունից տուժածների հետ պետք է վերապատրաստված կին ոստիկաններ աշխատեն․ ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsԿին ոստիկան
Կին ոստիկան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ոստիկանի մասնագիտական վերապատրաստման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքն ընտանիքում բռնության դեպքերի հետ գոհացուցիչ չէ։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

«Ցավոք սրտի` ստանում ենք դիմում-բողոքներ, ունենք ցավալի դեպքեր, երբ ընտանեկան բռնության ենթարկված կանայք դիմել են ոստիկանության բաժանմունքներ, նրանց համոզել են գնալ տուն և հաշտվել, որի հետևանքով այդ կանայք սպանվել են»,-ասաց Գրիգորյանը։

Բացի այդ, կանայք հաճախ թիրախավորվում են իրավապաների կողմից, նրանց մասին տեղեկատվությունը հաճախ են հայտնում երրորդ անձանց։
Թմրանյութի իրացում, գողություն, ընտանեկան բռնություն․ ի՞նչ է եղել ՀՀ-ում հանգստյան օրերին
Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցը։
«Որպես ինտիտուցիոնալ լուծում` իմ մոտեցումն այն է, որ Հայաստանը խթանի առավել մեծ թվով կին ոստիկանների ներգրավումը և որոշ պետությունների փորձից ելնելով` նրանց վերապատրաստի հենց ընտանեկան բռնության ենթարկված տուժողների հետ աշխատանքի համար։ Պետք է սահմանենք կանոն, որ ոստիկանությունում նման դիմումատուների հետ շփվեն միայն համապատասխան կրթություն ստացած ծառայողները »,-ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ էական փոփոխության կարելի է հասնել միայն այդ դեպքում։
Այս տարի ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ է հարուցվել. 58 անչափահաս է տուժել
Անդրադառնալով վիճակագրական տվյալներին` Գրիգորյանը նշեց, որ չնայած միասնական վիճակագրական տվյալների կարգն արդեն 2 տարի է, ինչ հաստատվել է, սակայն այն չի գործում։
Լրահոս
0