00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տեղեկություն չունեմ». Սիմոնյանը` «սև ցուցակի» պարզաբանման հարցով ՌԴ ԱԳՆ-ի դիմումի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանը ԱԺ–ում
Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այսօրվա ՀՀ իշխանությունն ամենառուսամետ իշխանություններից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ–ին, պարզելու, թե ինչո՞ւ է ՀՀ-ն «սև ցուցակ» գցել Կոնստանտին Զատուլինին ու Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մարիա Զախարովան ասել էր, որ ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։
«Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ` եթե դիմում լինի համարժեք պատասխանը կլինի»,– հայտարարեց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի որոշումը տեղին էր ու անգամ մի քիչ ուշացած։ Նրա պնդմամբ` այլ մարդիկ էլ կան, որ կարող են հայտնվել այդ ցուցակում։
«Էլի մարդիկ կան, որ պետք է գիտակցեն` ՀՀ շահերը ոտնահարելով նրանք մեր երկրում այլևս անցանկալի անձ կդառնան»,– նշեց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը, սակայն, կոչ արեց դեպքը չվերագրել ամբողջ ՌԴ–ին. «Սա չի նշանակում, որ Ռուսաստանը մեր համար անցանկալի պետություն է։ Չկա նման բան։ Հարցադրումներ լինելու են, որոնք մենք բարձրացնելու ենք մեր երկրի շահերի պաշտպանության համար, բայց դա ոչինչ չի նշանակում»։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այսօրվա ՀՀ իշխանությունը ամենառուսամետ իշխանություններից մեկն է։
Լրահոս
0