https://arm.sputniknews.ru/20221102/orenqvov-gvogh-oshakanci-gevvoriky-60-milivon-dram-gravi-dimac-azat-e-ardzakvel-50755066.html
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Sputnik Արմենիա
Դատարանը բավարարել է Գևորգ Մելիքյանի խափանման միջոց կլանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T12:14+0400
2022-11-02T12:14+0400
2022-11-02T12:16+0400
հայաստան
օրենքով գող
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335701_0:0:1500:844_1920x0_80_0_0_d98cf9fcab981d5faadd6a8c6e2966de.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը», 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մնացական Մարուքյանը։Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը կալանքի տակ է 2020-ի օգոստոսից։ Նա 2021-ին հուլիսին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն շուրջ մեկ ամիս անց կրկին կալանավորվել էր։«Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը, 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականունով Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնեցի Հարութիկ» մականունով Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335701_86:0:1419:1000_1920x0_80_0_0_6f1765768fe69ca612cc8dc59ad93213.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օրենքով գող, դատարան, կալանք
հայաստան, օրենքով գող, դատարան, կալանք
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
12:14 02.11.2022 (Թարմացված է: 12:16 02.11.2022) Դատարանը բավարարել է Գևորգ Մելիքյանի խափանման միջոց կլանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը», 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մնացական Մարուքյանը։
«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննեց մեր ներկայացրած միջնորդությունը` Մելիքյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց մեր միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 60 մլն դրամը։ Գրավն արդեն վճարվել է, Մելիքյանն ազատության մեջ է»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը կալանքի տակ է 2020-ի օգոստոսից։ Նա 2021-ին հուլիսին
50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն շուրջ մեկ ամիս անց կրկին կալանավորվել էր։
«Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը, 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականունով Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնեցի Հարութիկ» մականունով Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։