https://arm.sputniknews.ru/20221101/svochii-banakcutjuny-sharunakutjun-kunena-tehranum-qaghaqagety-pashinjani-ajci-masin-50711686.html
Սոչիի բանակցությունը շարունակություն կունենա Թեհրանո՞ւմ. քաղաքագետը` Փաշինյանի այցի մասին
Սոչիի բանակցությունը շարունակություն կունենա Թեհրանո՞ւմ. քաղաքագետը` Փաշինյանի այցի մասին
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը կանդրադառնան Զանգեզուրի թեմային։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T14:17+0400
2022-11-01T14:17+0400
2022-11-01T17:22+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
էբրահիմ ռայիսի
վիգեն հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50671812_0:19:1280:739_1920x0_80_0_0_2f87d654d7ef48e3f2674717379a6309.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Թայիսին Թեհրանում հավանաբար կքննարկեն Զանգեզուրի հարցը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։Քաղաքագետը բավական հետաքրքիր համարեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Սոչիից անմիջապես մեկնեց Թեհրան։ Նրա խոսքով` այսօր տարածաշրջանում երկու երկիր կա, որոնց շահերը անվտանգության առումով համընկնում են։ Խոսքը Ռուսաստանի ու Իրանի մասին է։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանը այդ երկրների հետ պետք է ստեղծի այլընտրանքային անվտանգության համակարգեր։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպանՓաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում նա արդեն հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50671812_81:0:1218:853_1920x0_80_0_0_7d13ca335b6c28a5787a781bbb40410a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի, վիգեն հակոբյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի, վիգեն հակոբյան
Սոչիի բանակցությունը շարունակություն կունենա Թեհրանո՞ւմ. քաղաքագետը` Փաշինյանի այցի մասին
14:17 01.11.2022 (Թարմացված է: 17:22 01.11.2022) Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը կանդրադառնան Զանգեզուրի թեմային։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Թայիսին Թեհրանում հավանաբար կքննարկեն Զանգեզուրի հարցը։ Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Հուսով եմ` Իրանում կլինի երեկվա բանակցային գործընթացի գոնե մի մասի շարունակությունը, գոնե այն մասով, որը վերաբերում է Զանգեզուրին»,– նշեց նա` հավելելով, որ այսպիսի եզրահանգման է եկել, քանի որ այդ հարցը ավելի շատ է անհանգստացնում ու հետաքրքրում Իրանին։
Քաղաքագետը բավական հետաքրքիր համարեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Սոչիից անմիջապես մեկնեց Թեհրան։ Նրա խոսքով` այսօր տարածաշրջանում երկու երկիր կա, որոնց շահերը անվտանգության առումով համընկնում են։ Խոսքը Ռուսաստանի ու Իրանի մասին է։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանը այդ երկրների հետ պետք է ստեղծի այլընտրանքային անվտանգության համակարգեր։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում նա արդեն
հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։