https://arm.sputniknews.ru/20221101/rdn-asum-e-lgh-himnakhndri-kargavvorman-zhamanak-hashvi-karni-bnakichneri-shahery-pvordzaget-50713702.html
ՌԴ–ն ասում է` ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակ հաշվի կառնի բնակիչների շահերը. փորձագետ
ՌԴ–ն ասում է` ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակ հաշվի կառնի բնակիչների շահերը. փորձագետ
Sputnik Արմենիա
Ֆյոդոր Վոյտոլովսկին կարևոր արդյունք է համարում այն, որ հոկտեմբերի 31-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն` կողմերը խոստացել են հետայսու ձեռնպահ մնալ... 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T14:32+0400
2022-11-01T14:32+0400
2022-11-01T14:32+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681342_0:0:1600:901_1920x0_80_0_0_50e0c0272e3d60e9386df74ccfba7714.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ հասկացնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելիս մտադիր է հաշվի առնել այնտեղի բնակիչների շահերը, իսկ Երևանն այդ առումով կարող է ավելի ամուր դիրքորոշում ունենալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր գիտության և կրթության հարցերով խորհրդի նախագահության անդամ Ֆյոդոր Վոյտոլովսկին` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։Անդրադառնալով նաև եռակողմ հանդիպման շրջանակում ընդունված համատեղ հայտարարությանը` նա ընդգծեց, որ վերջնական հայտարարությունը բեկումնային պահեր չի պարունակում։ Նրա խոսքով` միշտ, երբ կարգավորման ժամանակ բեկումնային պայմաններ են առաջանում, օրինակ` շատ ծանր հակամարտություն, ապա կան ռիսկեր, որ այդ դրան կհաջորդի խաղաղ գործընթացի փլուզումը կամ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների խափանումը։«Այստեղ կարևոր է շատ դանդաղ, զգույշ և տքնաջան գործընթացը։ Ուստի, իմ կարծիքով, առավել դրական կետն այն է, որ հայտարարության համաձայն` կողմերը խոստացել են հետայսու ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժ կիրառելուց։ Սա ես համարում եմ շատ լուրջ և իրական խոսակցության արդյունք, որովհետև մինչ այդ մենք տեսել ենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ուժ է կիրառել իր դիրքն ամրապնդելու համար։ Երկրորդ կետն այն է, որ ՌԴ խաղաղապահ դերի վերաբերյալ կա կողմերի միանշանակ համաձայնություն խաղաղապահ զորախմբի պահպանման և առաքելությունն ամբողջությամբ իրականացնելու մասով»,– ասաց Վոյտոլովսկին։Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում, ամենայն հավանականությամբ, հնարավոր են նաև ընդլայնումներ։Փորձագետի կարծիքով` ի տարբերություն այլ երկրների, որոնք կարգավորման այլ տարբերակներ են առաջարկում, ՌԴ–ն կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան հարցը հանվի. այդ տարածքում ռուս խաղաղապահների լինելը դրա ապացույցն է։ Նրա պնդմամբ` դա հաստատում է, որ ՌԴ–ն վստահ է` անհրաժեշտ է պահպանել և հստակեցնել Ղարաբաղի կարգավիճակը։«Ռուսաստանը հասկանում է կարգավորման տարբերակների որոնման ողջ բարդությունը, իսկ այլ երկրների տարբերակները միանշանակ ենթադրում են Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,– նշեց Վոյտոլովսկին։Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ կա նաև խաղաղության վաշինգտոնյան տարբերակ, որն առաջարկվում է Հայաստանին, և, եթե վերջինս ընտրի այդ տարբերակը, ՌԴ–ն կաջակցի հայ ժողովրդին։Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ էլ Պուտինը նշեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա, վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681342_165:0:1588:1067_1920x0_80_0_0_65e4510b382bba497f0e3158c0bc1b3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ
ՌԴ–ն ասում է` ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակ հաշվի կառնի բնակիչների շահերը. փորձագետ
Ֆյոդոր Վոյտոլովսկին կարևոր արդյունք է համարում այն, որ հոկտեմբերի 31-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն` կողմերը խոստացել են հետայսու ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժ կիրառելուց։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ հասկացնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելիս մտադիր է հաշվի առնել այնտեղի բնակիչների շահերը, իսկ Երևանն այդ առումով կարող է ավելի ամուր դիրքորոշում ունենալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր գիտության և կրթության հարցերով խորհրդի նախագահության անդամ Ֆյոդոր Վոյտոլովսկին` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
«Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է հաշվի առնվի այդ գործոնը։ Պատմական պատճառներից ելնելով` և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև դե ֆակտո բախում է եղել Լեռնային Ղարաբաղում, բայց դե յուրե պատերազմ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղության պայմանագիրը լուրջ հարց է, որը վերաբերում է երկկողմ հարաբերություններին, բայց ամեն դեպքում կա երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Իմ կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումներ փնտրելիս պետք է հաշվի առնել նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործոնը։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ապրում են, ունեն իրենց շահերը, անվտանգությունը, նրանց գոյատևման տրամաբանությունը»,– ասաց Վոյտոլովսկին։
Անդրադառնալով նաև եռակողմ հանդիպման շրջանակում ընդունված համատեղ հայտարարությանը` նա ընդգծեց, որ վերջնական հայտարարությունը բեկումնային պահեր չի պարունակում։ Նրա խոսքով` միշտ, երբ կարգավորման ժամանակ բեկումնային պայմաններ են առաջանում, օրինակ` շատ ծանր հակամարտություն, ապա կան ռիսկեր, որ այդ դրան կհաջորդի խաղաղ գործընթացի փլուզումը կամ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների խափանումը։
«Այստեղ կարևոր է շատ դանդաղ, զգույշ և տքնաջան գործընթացը։ Ուստի, իմ կարծիքով, առավել դրական կետն այն է, որ հայտարարության համաձայն` կողմերը խոստացել են հետայսու ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժ կիրառելուց։ Սա ես համարում եմ շատ լուրջ և իրական խոսակցության արդյունք, որովհետև մինչ այդ մենք տեսել ենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ուժ է կիրառել իր դիրքն ամրապնդելու համար։ Երկրորդ կետն այն է, որ ՌԴ խաղաղապահ դերի վերաբերյալ կա կողմերի միանշանակ համաձայնություն խաղաղապահ զորախմբի պահպանման և առաքելությունն ամբողջությամբ իրականացնելու մասով»,– ասաց Վոյտոլովսկին։
Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում, ամենայն հավանականությամբ, հնարավոր են նաև ընդլայնումներ։
Փորձագետի կարծիքով` ի տարբերություն այլ երկրների, որոնք կարգավորման այլ տարբերակներ են առաջարկում, ՌԴ–ն կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան հարցը հանվի. այդ տարածքում ռուս խաղաղապահների լինելը դրա ապացույցն է։ Նրա պնդմամբ` դա հաստատում է, որ ՌԴ–ն վստահ է` անհրաժեշտ է պահպանել և հստակեցնել Ղարաբաղի կարգավիճակը։
«Ռուսաստանը հասկանում է կարգավորման տարբերակների որոնման ողջ բարդությունը, իսկ այլ երկրների տարբերակները միանշանակ ենթադրում են Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,– նշեց Վոյտոլովսկին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց, որ կա նաև խաղաղության վաշինգտոնյան տարբերակ, որն առաջարկվում է Հայաստանին, և, եթե վերջինս ընտրի այդ տարբերակը, ՌԴ–ն կաջակցի հայ ժողովրդին։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ էլ Պուտինը
նշեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա, վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է։