https://arm.sputniknews.ru/20221030/vitshabanel-e-krakel-tsarajakci-ughghutjamb-apa-ir-votqin-qk-n-manramasner-e-hajtnum-50604280.html
Վիճաբանել է, կրակել ծառայակցի ուղղությամբ, ապա՝ իր ոտքին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Վիճաբանել է, կրակել ծառայակցի ուղղությամբ, ապա՝ իր ոտքին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային Միսակ Պետրոսյանը։ 30.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-30T13:16+0400
2022-10-30T13:16+0400
2022-10-30T13:20+0400
հհ քննչական կոմիտե
զինծառայող
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Պահեստազորային զինծառայողի սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։Հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային, շարքային Միսակ Պետրոսյանը։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 528-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն)։Կատարվում է նախաքննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, զինծառայող, սպանություն
հհ քննչական կոմիտե, զինծառայող, սպանություն
Վիճաբանել է, կրակել ծառայակցի ուղղությամբ, ապա՝ իր ոտքին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
13:16 30.10.2022 (Թարմացված է: 13:20 30.10.2022) Համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային Միսակ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Պահեստազորային զինծառայողի սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,
հայտնում են ՔԿ-ից։
Հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային, շարքային Միսակ Պետրոսյանը։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 528-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն)։
Կատարվում է նախաքննություն։