00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի ԼՂ հարցի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Մանուկյանը «Լազարյան ակումբում»
Վազգեն Մանուկյանը «Լազարյան ակումբում» - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Վազգեն Մանուկյանը «Լազարյան ակումբում». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև Հայաստանում հակառուսական քարոզչությանն ու դրա նպատակներին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը դրական է համարում այն, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արցախի հարցի հետագա քննարկումից։ Այս մասին Մանուկյանն ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։
Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունենալու «Լազարյան ակումբի» նիստը։ ՀՀ նախկին վարչապետը մասնակցում է «Լազարյան ակումբի» նիստին։
«Այսինքն` մնում է այն հին վիճակը` բոլոր բանակցությունների ժամանակ «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքն է եղել։ Նրա անդրադարձը նշանակում է, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցը հետ է դրվում և չի քննարկվում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում այդ հարցի հետագա քննարկումից, ինչը ես դրական եմ համարում»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, արդյոք ռուսական կողմը կարող է վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ առաջարկել, Մանուկյանը շեշտեց` դիրքորոշումները պարզ են, և իր կարծիքով Ռուսաստանը պետք է որ չհամաձայնի։
«Եթե խորանանք ԱՄՆ-ի շահերի և Ռուսաստանի շահերի մեջ, ապա այդ շահերը ճանաչելով պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»,– ընդգծեց նախկին վարչապետը։
Անդրադառնալով Հայաստանում հակառուսական քարոզչությանը` Մանուկյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն ասում են, թե Ռուսաստանը վստահելի չէ, քանի որ ինքն ընկերացել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Ստացվում է, որ դրանով նրանք ընդունում են` Ադրբեջանն ու Թուրքիան թշնամի են, հետևաբար պետք է Ռուսաստանին հեռացնել, բայց այդ դեպքում էլ մենք կմնանք թուրքերի տիրապետության տակ, միայնակ թշնամիների դեմ։ Ասում են, թե Արևմուտքը կգա ու կզբաղեցնի տեղը։ Բայց այդպես չի կարող լինել»,– նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով` Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի և Արևմուտքի մեջտեղում, սակայն ի վերջո հակասությունները լինելու են Ռուսաստանի հետ, որովհետև ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ։
«Նա ուզում է Թուրանական մեծ պետություն կառուցել, և իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը, ուշ, թե շուտ բախում է լինելու Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան դառնում է Արևմտյան, Արևմուտքին այս տարածաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ, բայց եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում»,– ասաց Մանուկյանը:
Նրա կարծիքով` քաղաքականության մեջ պետք է ուժերի բալանս լինի, այսինքն` այնպես ստացվի, որ քո երկիրը դաշնակցություն ունենա տարբեր երկրների հետ, որոնց մեջ հակասություն կա, այդ դեպքում այն ազատ կլինի։
Նշենք, որ Պուտինը երեկ տեղի ունեցած «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ասել էր, որ Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում, և ՌԴ–ն կաջակցի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Լրահոս
0