https://arm.sputniknews.ru/20221028/nakhijevanin-kapvogh-nvor-tshanaparh-karucelu-veraberjal-chka-voreve-partavvorutjun-grigvorjan-50535878.html
Նախիջևանին կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ չկա որևէ պարտավորություն. Գրիգորյան
Նախիջևանին կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ չկա որևէ պարտավորություն. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքային» թեմային` նշելով, որ դա խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T16:32+0400
2022-10-28T16:32+0400
2022-10-28T17:33+0400
մհեր գրիգորյան
ապաշրջափակում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
տրանսպորտային միջանցք
զանգեզուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50538004_0:0:1100:618_1920x0_80_0_0_498fb8e806215de455b5e231de72c349.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքը պետք է լինեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերը, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստւմ։Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի ռեժիմը` դրանք հայկական կողմին վերագրելով, և դրանով փորձում է հող նախապատրաստել Հայաստանի դեմ ագրեսիայի նոր փուլի համար։«Կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից»,– հայտարարել է Գրիգորյանը:ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքային» թեմային` նշելով, որ դա խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը։Նրա գնահատմամբ` հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ դա չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզՇփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
ադրբեջան
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50538004_73:0:897:618_1920x0_80_0_0_cdcc673c86db65d24015c1c14065f33d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), տրանսպորտային միջանցք, զանգեզուր
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), տրանսպորտային միջանցք, զանգեզուր
Նախիջևանին կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ չկա որևէ պարտավորություն. Գրիգորյան
16:32 28.10.2022 (Թարմացված է: 17:33 28.10.2022) ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքային» թեմային` նշելով, որ դա խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքը պետք է լինեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերը, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստւմ։
«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել»,– ասել է Գրիգորյանը` ներկայացնելով սեպտեմբերի 12-13-ի ադրբեջանական ագրեսիայի ցավալի հետևանքներն ու հայատյացության վայրագ դրսևորումները։
Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի ռեժիմը` դրանք հայկական կողմին վերագրելով, և դրանով փորձում է հող նախապատրաստել Հայաստանի դեմ ագրեսիայի նոր փուլի համար։
«Կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից»,– հայտարարել է Գրիգորյանը:
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքային» թեմային` նշելով, որ դա խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ»,– ասել է նա` հիշեցնելով, որ հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։
Նրա գնահատմամբ` հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ դա չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։