00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը ձգտում է ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին բանակցային գործընթացից. Զատուլին

© SputnikԿոնստանտին Զատուլին
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Կոնստանտին Զատուլին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության միակ երաշխիքը դրա կարգավիճակն է։ Սակայն Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ քանի հիմնական հարցերը չեն լուծվել, այդ մասին խոսք լինել չի կարող։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը ձգտում է ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին բանակցային գործընթացից։ Այս մասին Լազարյան ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
«Արևմուտքն աշխատում է Քեմփ Դևիդի մոդելով, երբ երկար տարիներ բանակցություններ են ընթանում Մերձավոր Արևելքի շուրջ, ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն հիմնական միջնորդներն են, սակայն որոշակի փուլում, զգալով Եգիպտոսի այն ժամանակվա նախագահի հակումը, Քիսինջերը կոտրում է այդ սխեման և գործարք կնքում Եգիպտոսի և Իսրայելի միջև՝ միաժամանակ մոռանալով Սիրիայի և Պաղեստինի շահերի մասին», - ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ այսօր բացարձակապես նույն իրավիճակ է ստեղծվել։ Նա խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր գնում են նման գործարքների, չմոռանալ, թե ինչպես է այս ամենն ավարտվել այն առաջնորդների համար, ովքեր գնացել են դրան:
«Գետն անցնելիս ձիերին չեն փոխում». Զատուլինը` Հայաստանի և ՌԴ-ի համագործակցության մասին
Ինչ վերաբերում է միջանցքին, ապա Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ այս թեման պատված է առասպելներով, որոնց շատերը հավատում են ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում։ Քաղաքական գործիչը վստահ է, որ այս հարցում շատ բան կախված է Հայաստանի դիրքորոշումից։
Ռուս խորհրդարանականը չի հավատում, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի հանգիստ կապրեն։ Այդ կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է մի շարք միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել մարտական գործողություններից հետո (ամենայն հավանականությամբ նկատի ունի ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունը - խմբ.), ինչպես նաև ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության պատմությունը։ Խորհրդարանականը նշել է, որ առաջին հերթին պետք է լուծել հիմնարար հարցերը, ինչպիսին է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։
«Ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել, եթե մենք չենք կարող հանգիստ լինել Ղարաբաղում մարդկանց կյանքի համար, չէ որ այն երկրները, որոնք հավակնում են Ղարաբաղին՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»- հարցրեց Զատուլինը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքն է։ Ինչ վերաբերում է այն հույսերին, որ այդ հարցերը կհաջողվի լուծել Արևմուտքի հետ դաշինքով, Զատուլինը վկայակոչել է պատմական փաստերը, մասնավորապես՝ որպես օրինակ բերելով Սևրի պայմանագիրը։
Կոնստանտին Զատուլինը կոչ է արել Լազարյան ակումբի մասնակիցներին անել առավելագույնը, որպեսզի համոզեն Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին համագործակցության ճանապարհով գնալ։
Լրահոս
0