https://arm.sputniknews.ru/20221027/vashingtvoni-teladranqvov-kievy-hrazharvel-e-mvoskvaji-het-banakceluc-peskvov-50460248.html
Վաշինգտոնի թելադրանքով Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցելուց. Պեսկով
Վաշինգտոնի թելադրանքով Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցելուց. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ–ն պատրաստ է և ուզում է նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն խոսքն այն մասին է, որ ուկրաինական կողմը չունի այդ ցանկությունը։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T15:26+0400
2022-10-27T15:26+0400
2022-10-27T15:30+0400
դմիտրի պեսկով
բանակցություն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
լեհաստան
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_0:115:3073:1843_1920x0_80_0_0_b3f73913f55edd2123c90ac00e7b4dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Կիևը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից Վաշինգտոնի թելադրանքով, դա ակնհայտ է։ Այս մաիսն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա հավելել է, որ Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, այն պատրաստ է և ուզում է ապահովել սեփական շահերը բանակցային սեղանի շուրջ, սակայն հարցն այն է, որ ուկրաինական կողմը բանակցելու ցանկություն չունի։Պուտինը կրճատել է շփումները Մակրոնի ու Շոլցի հետ, քանի որ չեն ուզում լսել ՌԴ-ին․ ՊեսկովԱվելի վաղ Գվինեա–Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն հայտարարել էր` իբրև թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր Վլադիմիր Զելենսկիին փոխանցել, որ նա պատրաստ է բանակցությունների։«Որևէ առանձնակի ուղերձ տվյալ դեպքում չկա, և այդ մասին խոսք չի գնացել», – նշել է Պեսկովը։Պեսկովն անդրադարձել է նաև Վարշավայից հնչող հայտարարություններին այն մասին, թե Լեհաստանին ԽՍՀՄ–ը ֆաշիստներից չի ազատագրել` անվանելով այդ հայտարարությունները հրեշավոր սուտ և լեհերի երիտասարդ սերնդին հիմարացնելու փորձ։Լեհաստանում վերջին տարիներին հարյուրավոր հուշարձաններ են ոչնչացվել, որոնք կանգնեցվել էին երկրի ազատագրման համար իրենց կյանքը տված կարմիր բանակայինների պատվին։ Լեհաստանի նախագահ Անջեն Դուդան 2017 թվականի ամռանը ստորագրեց շենքերի, օբյեկտների և հասարակական վայրերի անուններում կոմունիզմի կամ այլ տոտալիտար հասարակարգի քարոզման արգելքի մասին օրենքում լրացումները։ Ի թիվս այլ բաների` օրենքում նշված է նաև, որ պետք է քանդել խորհրդային հուշարձանները։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
լեհաստան
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_61:0:2792:2048_1920x0_80_0_0_b7634e4b2c1483b14ac7b18361e1162f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, լեհաստան, խսհմ
դմիտրի պեսկով, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, լեհաստան, խսհմ
Վաշինգտոնի թելադրանքով Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցելուց. Պեսկով
15:26 27.10.2022 (Թարմացված է: 15:30 27.10.2022) ՌԴ–ն պատրաստ է և ուզում է նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն խոսքն այն մասին է, որ ուկրաինական կողմը չունի այդ ցանկությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Կիևը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից Վաշինգտոնի թելադրանքով, դա ակնհայտ է։ Այս մաիսն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, այն պատրաստ է և ուզում է ապահովել սեփական շահերը բանակցային սեղանի շուրջ, սակայն հարցն այն է, որ ուկրաինական կողմը բանակցելու ցանկություն չունի։
Ավելի վաղ Գվինեա–Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն հայտարարել էր` իբրև թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր Վլադիմիր Զելենսկիին փոխանցել, որ նա պատրաստ է բանակցությունների։
«Որևէ առանձնակի ուղերձ տվյալ դեպքում չկա, և այդ մասին խոսք չի գնացել», – նշել է Պեսկովը։
Պեսկովն անդրադարձել է նաև Վարշավայից հնչող հայտարարություններին այն մասին, թե Լեհաստանին ԽՍՀՄ–ը ֆաշիստներից չի ազատագրել` անվանելով այդ հայտարարությունները հրեշավոր սուտ և լեհերի երիտասարդ սերնդին հիմարացնելու փորձ։
«Հրեշավոր սուտ է, քանի որ այն ժամանակ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, ՌԴ քաղաքացիներ, ԽՍՀՄ կազմում ընդգրկված այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք զոհվել են Լեհաստանն ազատագրելիս», – ասել է Պեսկովը։
Լեհաստանում վերջին տարիներին հարյուրավոր հուշարձաններ են ոչնչացվել, որոնք կանգնեցվել էին երկրի ազատագրման համար իրենց կյանքը տված կարմիր բանակայինների պատվին։ Լեհաստանի նախագահ Անջեն Դուդան 2017 թվականի ամռանը ստորագրեց շենքերի, օբյեկտների և հասարակական վայրերի անուններում կոմունիզմի կամ այլ տոտալիտար հասարակարգի քարոզման արգելքի մասին օրենքում լրացումները։ Ի թիվս այլ բաների` օրենքում նշված է նաև, որ պետք է քանդել խորհրդային հուշարձանները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։