https://arm.sputniknews.ru/20221027/ankakh-banakcutjunneri-yntacqic-ajn-inch-patkanum-e-hhin-qnnarkman-njut-che-qvocharjan-50445486.html
Անկախ բանակցությունների ընթացքից` այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ. Քոչարյան
Անկախ բանակցությունների ընթացքից` այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորները նշում են, որ եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նաև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T11:48+0400
2022-10-27T11:48+0400
2022-10-27T11:48+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
սարգիս խանդանյան
աժ (ազգային ժողով)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49274854_0:0:1601:901_1920x0_80_0_0_a9f7225ad52e1d00334d3c654ba8aa00.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում, այն մեզ համար կարմիր գիծ և պահանջ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկվելու է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հարցը։Հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանում եռակողմ հանդիպում անցկացնել։Միաժամանակ, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն։«Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան՝ այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ։ Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,–ասաց Քոչարյանը։Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ տվել է իր համաձայնությունը հանդիպմանը մասնակցելու, սակայն տեղյակ չէ` Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է իր ներկայությունը, թե ոչ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49274854_0:0:1423:1067_1920x0_80_0_0_59b43da5045bfe16133da90b6a72d9a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, սարգիս խանդանյան, աժ (ազգային ժողով), ադրբեջան
հայաստան, անդրանիկ քոչարյան, սարգիս խանդանյան, աժ (ազգային ժողով), ադրբեջան
Անկախ բանակցությունների ընթացքից` այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ. Քոչարյան
ՔՊ–ական պատգամավորները նշում են, որ եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նաև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում, այն մեզ համար կարմիր գիծ և պահանջ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկվելու է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հարցը։
Հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանում եռակողմ հանդիպում անցկացնել։
«Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա` հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոն տեղի են ունեցել 1 տարվա ընթացքում։ Խոսքը նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին է»,–ասաց Խանդանյանը։
Միաժամանակ, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն։
«Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան՝ այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ։ Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,–ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ տվել է իր համաձայնությունը հանդիպմանը մասնակցելու, սակայն տեղյակ չէ` Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է իր ներկայությունը, թե ոչ։