00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վրդովեցնող է»․ «Լազարյան ակումբի» արձագանքը Զատուլինի շուրջ ծագած սկանդալին

© SputnikԿոնստանտին Զատուլինը
Կոնստանտին Զատուլինը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Կոնստանտին Զատուլինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Լազարյան ակումբի» նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին Երևանում, ինչպես և հայտարարվել էր։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Լազարյան ակումբի» խորհուրդը Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտք գործելու արգելքը «վրդովեցնող արարք» է համարում։ Այս մասին ասված է խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 26-ին։
Նշենք, որ Երևանում ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» խորագրով նիստի նախօրեին ակումբի կազմակերպիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացվել է, որ նրա ժամանումը ՀՀ անցանկալի է:
««Լազարյան ակումբի» խորհուրդն այդ քայլը վիրավորական է համարում թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Կարիք չկա ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է և ռուս ու հայ ժողովուրդների բարեկամության ակտիվ ջատագովը, և նա երբեք չի փոխել իր համոզմունքները։ Այդ մասին, առանց չափազանցության, գիտեն ամբողջ աշխարհի հայերը», - նշված է հայտարարության մեջ։
«Լազարյան ակումբի» խորհրդի անդամները հիշեցնում են, որ հենց Զատուլինն է հասել Ռուսաստանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հենց նրա զեկույցի համաձայն է 1995 թվականին առաջին գումարման Պետական Դուման նման որոշում կայացրել։
Իսկ նրա ելույթները՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, երկար տարիներ ազդեցություն են ունեցել Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա։
«Արցախի Հանրապետություն կատարած այցելություններն ու աջակցությունն առիթ են դարձել Զատուլինին 2010 թվականին հարևան Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու համար։ Նա միշտ ակտիվորեն պայքարել է Ղարաբաղի բնակչության կյանքի ու բարեկեցության համար, ինչն արտահայտվել է, օրինակ, նրա կողմից կորոնավիրուսային վարակի դեմ Լեռնային Ղարաբաղի պատվաստման կազմակերպման մեջ, որն անցկացվել է համավարակի ամենաթեժ պահին՝ ակումբի հավաքած միջոցներով», - նշվում է հայտարարության մեջ։
Խորհրդի անդամների խոսքով՝ այս որոշումն աննախադեպ է, քանի որ ռուս խորհրդարանականների մուտքը Հայաստան մինչ օրս երբեք չի արգելվել: «Նամակն Ազգային ժողովի պաշտոնյա է ստորագրել։ Ամեն ինչ այնպես է արվել, որ այդ խայտառակ որոշումից հեռու մնան ավելի բարձր կանգնած մարդիկ, թեև Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» թերթում՝ «Հայկական ժամանակում», Զատուլինի` ՀՀ մուտքի արգելքի անոնսն իրապես բացահայտում է՝ ով է այդ որոշման հեղինակը։ Հիմա միանգամայն պարզ է, որ փորձելով խափանել հայ-ռուսական հարաբերությունների քննարկումը, հանրապետության իշխանությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խաթարելու ճանապարհով։ Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայերին դավաճանելու` Հայաստանի իշխանության որդեգրած կուրսը»։
Միևնույն ժամանակ, «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարում է, որ ակումբի նիստը Երևանում, ինչպես և հայտարարվել էր, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում։ Ակումբի ռուսաստանցի անդամները կարող են առցանց մասնակցել նիստին Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մամուլի կենտրոնի նախագահական դահլիճից:
Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում հայ-ռուսական հարաբերությունների քննարկումը խափանելու փորձի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Զատուլինն էլեկտրոնային փոստին նամակ էր ստացել այն մասին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Նամակում ասվում է, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Զատուլինը պետք է Հայաստան ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին։
Ազնավուրն էլ մեզ էր քննադատում, արգելեի՞նք նրա մուտքը ՀՀ. Շարմազանովը` Զատուլինի մասին
Լրահոս
0