https://arm.sputniknews.ru/20221026/surmalui-pajtjunic-tuzhats-12-mard-dimel-e-ajakcutjan-hamar-tsragiry-sharunakvum-e-50419899.html
«Սուրմալուի» պայթյունից տուժած 12 մարդ դիմել է աջակցության համար. ծրագիրը շարունակվում է
«Սուրմալուի» պայթյունից տուժած 12 մարդ դիմել է աջակցության համար. ծրագիրը շարունակվում է
Sputnik Արմենիա
Սոցապ նախարարության աջակցության ծրագիրը դեռ բաց է, դիմումներն ընդունվում են։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T16:53+0400
2022-10-26T16:53+0400
2022-10-26T16:58+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
տուժածներ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846966_0:84:1600:984_1920x0_80_0_0_f14e252837241cd4320ec4db70f8b369.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո տուժած քաղաքացիներից 12-ը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` աջակցություն ստանալու նպատակով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Ընդհանուր առմամբ վիրավորվել է 24 անձ, որից 17-ը ստացել է 150.000–ական դրամ, 7-ը` 300.000–ական դրամ, 16 զոհված–ի յուրաքանչյուր ընտանիքին էլ տրվել է 3 մլն դրամ։«Նախագիծն ընդունվելուց հետո քաղաքացիները պետք է դիմեին մեր նախարարություն, ինչի հիման վրա մենք աջակցություն տրամադրեինք նրանց։ Այս պահի դրությամբ դիմել է 12 հոգի, ծրագիրը դեռ բաց է և հընթացս դիմումներն ընդունվում են»,– նշեց նախարարը։Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 24-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Սուրմալուի» տնտեսվարողները կառավարությունից փոխհատուցում չեն ստանա։ Նա նշել էր, որ եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846966_88:0:1512:1068_1920x0_80_0_0_046c24b1fd23fc5da2d0acf781c2d79f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, տուժածներ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նարեկ մկրտչյան
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, տուժածներ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նարեկ մկրտչյան
«Սուրմալուի» պայթյունից տուժած 12 մարդ դիմել է աջակցության համար. ծրագիրը շարունակվում է
16:53 26.10.2022 (Թարմացված է: 16:58 26.10.2022) Սոցապ նախարարության աջակցության ծրագիրը դեռ բաց է, դիմումներն ընդունվում են։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո տուժած քաղաքացիներից 12-ը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` աջակցություն ստանալու նպատակով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Նախարարությունը մշակած ծրագրով նախատեսվել է 50 մլն դրամ բյուջե, որպեսզի դրամական աջակցություն տրամադրվեր զոհերի, անհետ կորած համարվող քաղաքացու ընտանիքներին և վիրավորում ստացածներին»,– նշեց Մկրտչյանը։
Ընդհանուր առմամբ վիրավորվել է 24 անձ, որից 17-ը ստացել է 150.000–ական դրամ, 7-ը` 300.000–ական դրամ, 16 զոհված–ի յուրաքանչյուր ընտանիքին էլ տրվել է 3 մլն դրամ։
«Նախագիծն ընդունվելուց հետո քաղաքացիները պետք է դիմեին մեր նախարարություն, ինչի հիման վրա մենք աջակցություն տրամադրեինք նրանց։ Այս պահի դրությամբ դիմել է 12 հոգի, ծրագիրը դեռ բաց է և հընթացս դիմումներն ընդունվում են»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 24-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Սուրմալուի» տնտեսվարողները կառավարությունից փոխհատուցում չեն ստանա։ Նա նշել էր, որ եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, մեկ մարդ համարվում է անհետ կորած։