https://arm.sputniknews.ru/20221026/rdum-anhaskanali-mardik-kan-vor-pvordzum-en-mijancqi-narativy-zargacnel-pashinjan-50420301.html
ՌԴ–ում անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են միջանցքի նարատիվը զարգացնել. Փաշինյան
ՌԴ–ում անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են միջանցքի նարատիվը զարգացնել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև այս թեման։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T16:59+0400
2022-10-26T16:59+0400
2022-10-26T17:31+0400
կոնստանտին զատուլին
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_0:0:1601:901_1920x0_80_0_0_49c8dd4a7988648bd8d4d97d6f681444.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ընդ որում, ըստ Փաշինյանի, նման հայտարարություններ են հնչում ոչ միայն ադրբեջանական կողմից։Այսինքն, ըստ վարչապետի, շատ հարցեր կան, որոնց շուրջ ակտիվ և էական քննարկում պետք է տեղի ունենա Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված եռակողմ ու ՌԴ նախագահի հետ նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։Հիշեցնենք, որ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում ՊՏ Պետգումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը», - ասել էր Զատուլինը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Զատուլինն էլեկտրոնային փոստին նամակ էր ստացել այն մասին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։Նամակում ասվում է, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Զատուլինը պետք է Հայաստան ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271544_59:0:1482:1067_1920x0_80_0_0_ac6326df0c728beaf6c16488c1c0f142.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնստանտին զատուլին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան
կոնստանտին զատուլին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան
ՌԴ–ում անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են միջանցքի նարատիվը զարգացնել. Փաշինյան
16:59 26.10.2022 (Թարմացված է: 17:31 26.10.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև այս թեման։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, ըստ Փաշինյանի, նման հայտարարություններ են հնչում ոչ միայն ադրբեջանական կողմից։
«Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության, փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների»,–ասաց Փաշինյանը։
Այսինքն, ըստ վարչապետի, շատ հարցեր կան, որոնց շուրջ ակտիվ և էական քննարկում պետք է տեղի ունենա Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված եռակողմ ու ՌԴ նախագահի հետ նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում ՊՏ Պետգումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը», - ասել էր Զատուլինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
հոկտեմբերի 25-ին Զատուլինն էլեկտրոնային փոստին նամակ էր ստացել այն մասին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Նամակում ասվում է, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Զատուլինը պետք է Հայաստան ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին