00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսները դեղին քարտ են ցույց տվել իշխանությանը. Մանուկյանը` սփյուռքի համաժողովի մասին

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Բ. արխիվային լուսանկար
Գարեգին Բ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Բաժանորդագրվել
Սփյուռքի հետ համաժողովին երկու հայ ավանդական կուսակցություններից մեկն է հրավիրվել, իսկ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները բոյկոտել են այն։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-31-ը Երևանում սպասվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին սփյուռքում ներկայացվածություն ունեցող երկու ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատական կուսակցությունը հրավիրվել է, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` ոչ։
«Մեղք է գագաթաժողով ասելը այդ երևույթին, որովհետև ամեն փայլուն բան ոսկի չէ։ Ուղղակի ձևախեղված է հայրենիք–սփյուռք գաղափարը։ Դաշնակցությունը` որպես հայ իրականության ամենախոշոր ավանդական և ամբողջ աշխարհում որպես հայկական ամենատարածված և հայտնի կազմակերպություն, ուղղակի չի հրավիրվել սփյուռքի համաժողվին։ Սա այս իշխանությունների ավերիչ քաղաքականության շարունակությունն է։ Այս իշխանությունները լուծարեցին սփյուռքի նախարարությունը, խեղաթյուրեցին ընդհանրապես սփյուռքի հետ հարաբերությունների ձևաչափն ու աշխատաձևը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ–ական գործչի խոսքով` իրենք չեն ցանկանում որևէ պարզաբանում լսել, թե ինչու հրավիրվածների ցուցակում չկան, քանի որ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բազմիցս իր վերաբերմունքն արտահայտել է Դաշնակցության նկատմամբ։
«Պատահական չէ, որ և՛ Ամենայն հայոց կաթողիկոսը, և՛ Արամ Ա վեհափառը հայտարարել են չմնասնակցելու մասին։ Այդ հայտարարությամբ նրանք զգուշացում և դեղին քարտ են ցույց տալիս, որ այս իշխանությունների գործունեությունը պառակտիչ են»։
Մանուկյանը նշում է` այդ ձևաչափը դեռ չծնված մահացել է. «Իշխանությունն ուզում է իրար գլուխ հավաքել` իմիտացիա ստեղծելով, թե սփյուռքի աջակցությունն ունի»։
Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում. Գարեգին Բ
Ի տարբերություն Դաշնակցության` Ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է համաժողովի անցկացումը` այն համարելով կարևոր քայլ, որը կմիավորի հայությանը դժվար ժամանակներում։
«Շատ լուրջ մարտահրավերներ կան, ընդհուպ մինչև պետականություն կորցնելու հարցի առաջ ենք կանգնած։ Ինչ ուղերձներ էլ լինեն այդ համաժողովին, դրանք բոլորը պետք է կապված լինեն այդ հարցի հետ, պետականություն կորցնելը կլինի կատաստրոֆա մեր ազգի համար։ Դրա համար առաջին ուղերձը պետք է լինի ժողովրդի, ամբողջ հայության ջանքերի միավորումը»,– ասաց կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանը։
Նա ակնկալում է, որ այդ համաժողովում պետք է ընդհանուր ծրագիր մշակվի տնտեսության զարգացման, բանակի հզորացման վերաբերյալ։
«Մենք եկել ենք այն վիճակին, ինչ Ադրբեջանը 30 տարի առաջ էր, երբ ամբողջ աշխարհի առաջ ամենուր լաց էին լինում թե իրենց սպանել են, իրենց հողերը վերցրել են։ Մենք այսօր պետք է միավորվենք, որ այս վիճակից դուրս գանք։ Այսօր սփյուռքն էլ է բազմաշերտ, բազմերանգ ինչպես Հայաստանը, բայց սփյուռքը պետք է հասկանա, որ եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, կարճ ժամանակ անց իրեն էլ կտարրալուծեն»,–ասում է Կարապետյանը։
Մակրոնը, խոսելով Ղարաբաղում ՌԴ դերի մասին, հաշվարկ է արել հայկական սփյուռքի վրա. Մեդվեդև
Նա սխալ է համարում կաթողիկոսների կողմից մասնակցությունից հրաժարվելը, քանի որ եկեղեցին երկար ժամանակ եղել է ժողովրդին միավորող գործոններից մեկը։
«Եկեղեցին չպետք է հրաժարվեր։ Կարելի էր գալ, մասնակցել, առաջարկներ ներկայացնել, ոչ թե նեղացած դիրք ընդունել»։
Իսկ ՀՅԴ–ին չհրավիրելը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցչի համար անհասկանալի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-31-ը Երևանում սպասվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին հրավիրված չէ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Մայր աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարել են, որ չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցելու է 600 անձ աշխարհի 45 երկրից։ Կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ։
Լրահոս
0