https://arm.sputniknews.ru/20221025/ejmiatsnum-qjuftaji-artadramasi-paterin-bvorbvors-e-eghel-gvortsuneutjuny-kasecvel-e-50350478.html
Էջմիածնում քյուֆթայի արտադրամասի պատերին բորբորս է եղել. գործունեությունը կասեցվել է
Էջմիածնում քյուֆթայի արտադրամասի պատերին բորբորս է եղել. գործունեությունը կասեցվել է
Sputnik Արմենիա
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T13:25+0400
2022-10-25T13:25+0400
2022-10-25T13:25+0400
միս
արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50349945_0:192:2048:1344_1920x0_80_0_0_a473c7f9322c44ef19e3f1984bc80d84.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։«Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Արտադրամասում կենցաղային, արտադրական, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս, առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել, աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:ՍԱՏՄ տեսուչները մեկ օրում Երևանում և մարզերում կասեցրել են 245,4 կգ մսի վաճառքը
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50349945_0:0:2048:1536_1920x0_80_0_0_ce5826864614b7f5711b37d4ed58c3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միս, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), էջմիածին
միս, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), էջմիածին
Էջմիածնում քյուֆթայի արտադրամասի պատերին բորբորս է եղել. գործունեությունը կասեցվել է
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Արտադրամասում կենցաղային, արտադրական, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս, առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել, աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: