00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրն էլ մեզ էր քննադատում, արգելեի՞նք նրա մուտքը ՀՀ. Շարմազանովը` Զատուլինի մասին

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Շարմազանովը
Էդուարդ Շարմազանովը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Էդուարդ Շարմազանովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շարմազանովը նկատում է, որ պետք է տարանջատել իշխանությունն ու պետությունը։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանը իրենք չեն։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը հարված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ական գործիչը հիշեցնում է, որ Կոնստանտին Զատուլինի մուտքն արգելված էր նաև Ադրբեջանում պրոարցախյան և պրոհայկական դիրքորոշման համար։

«Նույն տրամաբանությամբ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է Ազգային ժողովի համապատասխան վարչության պետի գրությամբ Զատուլինի` պրոհայկական գործչի, որը մշտապես մեծ դերակատարում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանման գործում և առհասարակ հայ-ռուսական պատմական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, մուտքն արգելել Հայաստան։ Սա ոչ միայն հակառուսական քայլ է, այլ քայլ է ընդդեմ ՀՀ պետական շահերին»,–ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունը արգելում է բարեկամների մուտքը Հայաստան, փոխարենը ողջունում է արևմուտքից կասկածելի գործիչների այցը։
«Այն մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս Արևմուտքից և Հանրայինի եթերում հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, նրանց մուտքը Հայաստան արգելված չէ, բայց այն մարդիկ, ովքեր խոսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, նրանց մուտքն արգելում են։ Սա անընդունելի քայլ է հենց Հայաստանի շահերից ելնելով»։
Շարմազանովի համար զարմանալի չի եղել Զատուլինի հետ կապված իշխանությունների որոշումը։ Ըստ նրա` սա վերջին ամիսներին իշխանական գործիչների կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների շղթայի մի մասն է։
«Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում գիտակցել , որ Հայաստանը իրենք չեն։ Եթե գրեին Հայաստանի իշխանությունների համար ոչ ցանկալի հայտարարություն է արել, գուցե դա լիներ ճշմարիտ։ Հիմա Լյուդովիկոսի օրինակով Փաշինյանի իշխանությունն ասում է պետությունը ե՞ս եմ։ Հայաստանի բարեկամները կարող են իրենց թույլ տալ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերից ելնելով քննադատել իշխանությանը։ Շառլ Ազնավուրն էլ ժամանակին մեզ էր քննադատում, արգելեի՞նք Ազնավուրի մուտքը, կամ շատ շատերի։ Պետք է տարանջատել իշխանությունն ու պետությունը»։
ԱԺ նախկին խոսնակը նկատում է, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր են Հայաստանում հակառուսական ալիք ստեղծում. «Եթե ՌԴ իշխանություններն առաջնորդվեին նիկոլական իշխանության տրամաբանությամբ, ապա ՀՀ ԱԺ պատվիրակության մուտքը ՌԴ պետք է տեղի չունենար, որովհետև դրանից մի քանի օր առաջ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում հակառուսական հայտարարություններ էր անում»։
Ամփոփելով իր խոսքը` Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններ գոյություն չունեն։
Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար. ընդդիմադիր պատգամավոր
Լրահոս
0