https://arm.sputniknews.ru/20221024/kamervonn-yndgtsel-e-amni-ajakcutjuny-hajastani-inqnishkhanutjan-harcerum-50320627.html
Կամերոնն ընդգծել է ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության հարցերում
Կամերոնն ընդգծել է ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության հարցերում
Sputnik Արմենիա
Մարկ Կամերոնը դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ 24.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-24T17:47+0400
2022-10-24T17:47+0400
2022-10-24T18:05+0400
գեղարքունիքի մարզ
ամն
ադրբեջան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50320184_0:66:551:376_1920x0_80_0_0_a2e40d667cd92c1fa4213feb4f0f14a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։Նշվում է, որ Կամերոնը եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19–ին էլ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն է այցելել Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
գեղարքունիքի մարզ
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/18/50320184_0:56:551:469_1920x0_80_0_0_efd695746d77817cf5db6a6356c31611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղարքունիքի մարզ, ամն, ադրբեջան, սահման
գեղարքունիքի մարզ, ամն, ադրբեջան, սահման
Կամերոնն ընդգծել է ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության հարցերում
17:47 24.10.2022 (Թարմացված է: 18:05 24.10.2022) Մարկ Կամերոնը դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, տեղեկությունը հայտնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Նշվում է, որ Կամերոնը եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ
հոկտեմբերի 19–ին էլ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն է այցելել Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: