https://arm.sputniknews.ru/20221022/kapanum-glkhavvor-hjupatvosutjan-himnumy-karevvor-ugherdz-uni-abdvollahiany-simvonjanin-50234624.html
Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի. Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին
Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի. Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում: 22.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-22T11:20+0400
2022-10-22T11:20+0400
2022-10-22T11:38+0400
ալեն սիմոնյան
հոսեյն ամիր աբդոլլահիան
աժ (ազգային ժողով)
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50232906_0:0:800:451_1920x0_80_0_0_f65ce333482503edc22f76321f86ca11.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը, խոսել են երկու երկրի հարաբերությունների կարևորության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ բարեկամ Իրանի հետ հարևանական հարաբերություններն ու դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում հյուպատոսություն բացել Թավրիզում:Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների ներկայությանը տարածաշրջանում. Հոսեյն ԱբդոլլահիանԻԻՀ արտգործնախարարն էլ նշել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:Քննարկման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայ-իրանական ռազմավարական երկխոսությանը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարին:Աբդոլլահիանը նշել է, որ 1 մլրդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:Թեհրանը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Աբդոլլահիանը հանդիպել է ԲայրամովինՀանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում:Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳ նախարարը` Բայրամովի հետ զրույցում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50232906_19:0:715:522_1920x0_80_0_0_dc8c828ca30edc746c73979187c457fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, աժ (ազգային ժողով), հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
ալեն սիմոնյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, աժ (ազգային ժողով), հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի. Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին
11:20 22.10.2022 (Թարմացված է: 11:38 22.10.2022) ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը, խոսել են երկու երկրի հարաբերությունների կարևորության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության մասին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ բարեկամ Իրանի հետ հարևանական հարաբերություններն ու դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:
ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում հյուպատոսություն բացել Թավրիզում:
ԻԻՀ արտգործնախարարն էլ նշել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:
«Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում:
Քննարկման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայ-իրանական ռազմավարական երկխոսությանը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարին:
Աբդոլլահիանը նշել է, որ 1 մլրդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում:
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: