00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը խնդրում է բացել Վալիևայի գործի մանրամասները

© Sputnik / Asatur YesayantsԿամիլա Վալիևան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի ազատ ծրագրի ժամանակ (17 փետրվարի, 2022թ)․ Պեկին
Կամիլա Վալիևան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի ազատ ծրագրի ժամանակ (17 փետրվարի, 2022թ)․ Պեկին - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2022
Բաժանորդագրվել
Դրական դոպինգ-փորձանմուշի հանձնման պահին Կամիլա Վալիևան 15 տարեկան է եղել, WADA-ի կանոնների համաձայն` պաշտպանված անձ է հանդիսանում:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ռուսական հակադոպինգային գործակալությանը (ՌՈւՍԱԴԱ) կոչ կանի հանրայնացնել ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործով տեղեկատվության որոշակի ծավալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են միջազգային կազմակերպությունից:
Ավելի վաղ ռուսական հակադոպինգային ՌՈւՍԱԴԱ գործակալությունն իր Telegram ալիքում հայտարարել էր, որ մտադիր չէ հրապարակել Վալիևայի գործով լսումների ամսաթիվը, որոշումը կամ այլ մանրամասներ: Հայտնի է, որ հետաքննությունն ավարտվել է, գործը պետք է քննի կարգապահական հակադոպինգային հանձնաժողովը: Վալիևան, որը դրական դոպինգ-փորձանմուշի հանձնման պահին 15 տարեկան է եղել, WADA-ի կանոնների համաձայն` պաշտպանված անձ է հանդիսանում:
«Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի դրույթներին համապատասխան` ՌՈւՍԱԴԱ–ն պարտավոր չէ հրապարակել հակադոպինգային գործի մանրամասները մինչև դրա ավարտը, ներառյալ բողոքարկումները, որոնք կարող են ներկայացվել և քննվել։ Իսկ պաշտպանված անձին վերաբերող գործի դեպքում պարտադիր բացահայտում ցանկացած փուլում չի պահանջվում։ Դրա համար շատ ճիշտ պատճառներ կան։ Բայց քանի որ այդ գործն արդեն հրապարակային է դարձել, WADA-ն ՌՈւՍԱԴԱ-ին կոչ կանի համապատասխան հրապարակում կատարել` հաշվի առնելով այդ գործի հանգամանքները»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են WADA-ի մամուլի ծառայությունից:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում հավելել են, որ ինչպես բոլոր գործերի դեպքում, WADA-ն ուշադիր կուսումնասիրի ՌՈւՍԱԴԱ-ի որոշումը, և իրեն իրավունք է վերապահում բողոքարկել այն Սպորտային արբիտրաժային դատարանում, եթե անհրաժեշտ համարի:
Դուք ձեր գործի բացարձակ մասնագետներն եք. Վալիևայի հուզական հայտարարությունը
Հիշեցնենք` Վալիևան Ռուսաստանի հավաքականի կազմում Պեկինի 2022թ.-ի Օլիմպիադայի թիմային մրցաշարի հաղթող էր դարձել։ Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին գեղասահորդուհու դոպինգ թեստը դրական արդյունք է տվել տրիմետազիդինի համար։ CAS-ը Վալիևային թույլ տվեց մասնակցել խաղերի անհատական մրցաշարին, նա չորրորդ տեղը գրավեց։
Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաձգել է թիմային մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը մինչև Վալիևայի գործի քննության ավարտը։
Լրահոս
0